ԱՄՆ

  1. Բնութագրեք ԱՄՆ- աշխարհագրական դիրքը:                                                         Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում: ԱՄՆ-ի որոշ տարածքներ գտնվում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից և նույնիսկ Ամերիկա աշխարհամասից դուրս, օրինակ՝ Օվկիանիայում և կոչվում են կղզային տարածքներ: 1989 թվականից մինչև 1996 թվականը ԱՄՆ-ի ամբողջ տարածքը հաշվվում էր 9 միլիոն 372 հազար 610 քառ. կմ (ցամաքային տարածք + ներցամաքային ջրային տարածքներ): Սակայն հետագայում այդ տվյալները փոխվեցին՝ ավելանալով և վերածվելով 9 միլիոն 629 հազար 91 քառ. կմ՝ 1997 թվականին: Այնուհետև ԱՄՆ-ի տարածքը դարձյալ ավելացավ՝ վերածվելով 9 միլիոն 631 հազար 418 քառ. կմ՝ 2004 թվականին, ապա՝ 9 միլիոն 631 հազար 420 հազար քառ. կմ՝ 2006 թվականին, և վերջապես՝ 9 միլիոն 826 հազար 630 քառ. կմ՝ 2007 թվականին (ավելացվեցին որոշ տարածքային ջրեր): Ներկայումս, ըստ ԿՀՎ-ի «Համաշխարհային փաստագրքի», ԱՄՆ-ի տարածքը կազմում է 9 միլիոն 826 հազար 675 քառ. կմ: Իր զբաղեցրած տարածքի մեծությամբ ԱՄՆ-ն հանդիսանում է աշխարհի 3-րդ երկիրը, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին և Կանադային: ԱՄՆ-ին անմիջապես հաջորդում է Չինաստանը, իսկ նրանից հետո 5-րդ տեղում է Բրազիլիան       
  2. Որո՞նք են ԱՄՆ- զարգացման նախադրյալները:                                                     ԱՄՆ-ը հարուստ է բնական պաշարներով՝ քարածուխ, պղինձ, արույր, մոլիբդեն, ֆոսֆատներ, հազվադեպ հանածոներ, ուրան, բոքսիտներ, ոսկի, երկաթ, մերկուրի, նիկել, պոտաշ, արծաթ, , վոլֆրամ, ցինկ, նավթ, բնական գազ, անտառանյութ: Բարենպաստ են գյուղատնտեսության զարգացման նաադրյալները։ ԱՄՆ-ն աշխարհում հողային ռեսուրսներով առավել լավ ապահովված երկրներից է։ Կլիմայական պայմանները ամբողջությամբ հնարավորություն են տալիս աճեցնելու բարեխառն և մերձարևադարձային կլիմայական գոտիների գյուղատնտեսական բոլոր մշակաբույսերը, իսկ երկրի հարավային մասերում՝ նաև արևադարձային մշակաբույսեր։ ԱՄՆ-ի արդյունաբերությունը ներառում է գոյություն ունեցող բոլոր ճյուղերը, ենթաճյուղերը և արտադրության տեսակները։ Երկրի «դեմք»-ը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման մեջ որոշում են էլեկտրաէներգետիկան, ավտոմոբիլաշինությունը, ավիահրթիռատիեզերական, նավթավերամշակման և նավթաքիմիական արտադրությունները։ Արագ են զարգանում ռադիոէլեկտրոնիկան, համակարգիչների արտադրութունը և կենսատեխնոլոգիան։
  3. Որո՞նք են ԱՄՆ-ի խոշոր Ագլոմերացիաները:
    ԱՄՆ-ի բնակչության 75%-ը ապրում է քաղաքներում։ երկրի քաղաքաբնակների մեծ մասը կենտրոնացված է խոշոր ագլոմերացիաներում։ Խոշոր քաղաքների արվարձաններին հատուկ է ցածրահարկ առանձնատներով կառուցապատումը, որտեղ ապրում է ամերիկացիների 1/3-ից ավելին։ Նյու Յորք ագլոմերացիայի բնակչությունը 2015 թվականին կազմել է 21,9 միլիոն մարդ։ Վաշինգտոն ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 8,3 միլիոն մարդ։ Լոս Անջելես քաղաքային ագլոմերացիայի բնակչությունը կազմում է 17,5 միլիոն մարդ։ Չիկագո ագլոմերացիայի բնակչությունը 2015-ին կազմում է 9,8 միլիոն մարդ։
  4. Ինչպես է ամերիկացի ազգը:

Комментарии

Популярные сообщения