Ապրիլի 16-20
Ապրիլի 16-20
Թեման- Թրաֆիքինգ՝
1. Կարդացե՛ք Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթից՝ դասագրքում տրված հատվածը և պատասխանե՛ք ստորև առաջադրված հարցերին /Աղայանական օրեր/-Հասարակագիտության դասագիրք, 8-րդ դասարան, էջ 110-112/.
ա/ Ովքե՞ր էին մարդկանց շահագործման զոհերը
Ինչպես միշտ, զոհերը հանդիսանում էին այն մարդիկ, ովքեր ինչ որ բանի կարիք ունեյին: Այս դեպքում, հոգևորական մարդը, որին բոլորը սուրբ էին համարում, առաջարկում է աշխատանք փնտրող մարդկանց՝լավ պայմաններով աշխատանք, իսկ փոխարենը գցում է նրանց այնպիս իտեղ, որտեղից ազատվելն անհնար է և օգտագործում է որպես ստրուկներ:
բ/ Ի՞նչ գործողություններ էին կիրառվում նրանց հանդեպ
Մարդիկ փաստացի ստրկությանը հավասար իրավիճակում էին և նրանց օգտագործում էին այնպես, ինչպես ցանկանում էին: Նրանց ստիպում էին կատարել աշխատանքը առանց համապատասխան վարձատրության:
գ/ Ո՞րն էր շահագործման նպատակը
Շահագործման նպատակը, սեփական բարեկեցությունը ապպահովելով, առանց միջոցների վատման հասնել ցանկալի արդյունքին:
դ/ Որո՞նք էին շահագործման հետևանքները
Շահագործման հետևանքները մարդկանց իրավունքների խախտումը և ազատության սահմանափակումն էին:
ե/ Ինչպե՞ս կշարունակեիք Վաչագանի պատմությունը, եթե դուք լինեիք հեքիաթի հեղինակը /պատասխանները ներկայացրե՛ք գրավոր/.
Կդարձնեի քրմապետին հոգեբանություն և մանիպուլյացիաի հզոր մասնագետ և վերջում կգցեի նրան իր իսկ ծուղակը, քանզի պատմությունները ստիպված են կավ վերջ ունենալ:
Комментарии
Отправить комментарий