Հնդկաստան
- Քարտեզի վրա նշել Հնդկաստանի հարևանպետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:
- Բնութագրեք Հնդկաստանի աշխարհագրական դիրքը: Հարավում շրջապատված է Հնդկական օվկիանոսով, հարավ-արևմուտքում՝ Արաբական
ծովով, իսկ հարավ-արևելքում՝ Բենգալյան
ծոցով։ Արևմուտքում սահմանակցում է Պակիստանի հետ։ Հյուսիս-արևելքում
սահմանակցում է Չինաստանի, Նեպալի և Բութանի հետ, իսկ արևելքում՝ Մյանմայի և Բանգլադեշի հետ։ Հնդկաստանի մոտակայքում՝ Հնդկական օվկիանոսի վրա
են գտնվում Շրի Լանկան և Մալդիվները։ Հնդկաստանի Անդամանյան և Նիկոբարյան կղզիները սահմանակցում
են Թաիլանդին և Ինդոնեզիային։ Մայրաքաղաքը՝ Նյու Դելի, այլ մետրոպոլիաներից են Մումբայը, Կալկաթա, Չեննայը, Բանդալորը, Հայդարաբադը և Ահմադաբադը։ Հնդկաստանիի տարածքն ընդգրկում
է Հնդստան թերակղզին, Հիմալայների և
Կարակորումի մի մասը, Ինդոս-Գանգեսյան հարթավայրի արևելյան մասը, Բենգալյան ծոցի և Արաբական ծովի կղզիների մի քանի խմբերը։ Ափերը գերազանցապես ցածրադիր
են, ավազոտ, թույլ կտրտված։ Բնական նավահանգիստները քիչ են։ Թերակղզու արևմտյան ափի
հարավային մասը կոչվում է Մալաբարյան, արլևեյլան ափի հարավային մասը՝ Կորոմանդելյան
ափ։ Հնդկաստանիի տարածքի մոտ 75%-ը հարթավայրեր ու սարահարթեր են։ Թերակղզու մեծ մասը
գրավում է Դեկանի սարահարթը, որը վարնետվածքներով
կտրտված է ցածրադիր ու միջին բարձրության լեռների և ընդարձակ սարավանդների։ Այն արևմուտքում
առաջացնում է Արևմտյան, արևելքում՝
Արևելյան Գաթեր։ Արևմտյան Գաթերիհարավում
շարունակությունն են կազմում Նիլգիրի (բարձրությունը՝ մինչև 2636 մ) և Անայմալայ զանգվածներն
ու Կարդամոնյան լեռները։ Հյուսիս-արևմուտքում տարածվում են Արավալի հին ծալքավոր լեոները
(մինչև 1722 մ)։ Հնդստան թերակղզուց հյուսիս Ինդոս-Գանգեսյան հարթավայրն է, որի հյուսիսում
բարձրանում են Հիմալայներն ու
Կարակորումը (երկրագնդի ամենաբարձր լեռնային համակարգերը)։
- Ի՞նչ դեր ունի Հնդկաստանը հվ Ասիայում և ամբողջ աշխարհում Հարապպայի քաղաքակրթության, պատմական առևտրային ճանապարհների և
հսկայական կայսրությունների հայրենիք, Հինդուստանը հայտնի է առևտրային և
մշակութային հարստությամբ։ Չորս կրոններ (հինդուիզմ, բուդդայականություն, ջայնիզմ և սիկհիզմ)
ծնվել են Հնդկաստանում, մինչդեռ զրադաշտականությունըհուդայականությունը, քրիստոնեությունունը և իսլամը Հնդկաստան
են մտել մեր թվարկության առաջին հազարամյակում՝ մաս կազմելով շրջանի բազմազան
մշակույթի ձևավորմանը։ 18-րդ դարի սկզբից աստիճանաբար բռնակցվելով և Բրիտանական
Օստ-Հնդկական ընկերության կառավարման ներքով բերվելով, և 1857 թվականի Հնդկական
ժողովրդական ապստամբությունից հետո Բրիտանական կայսրության ուղիղ
ենթակայության տակ անցնելուց հետո անկախացել է 1947 թվականին՝ Մահաթմա Գանդիի կողմից
ղեկավարվող անկախության համար պայքարով, որն արտահայտվում էր ոչ բռնի
դիմադրությամբ։
2015 թվականին Հնդկաստանը անվանական համախառն ներքին արդյունքով (ՀՆԱ) աշխարհում յոթներորդ, իսկ գնողունակության համարժեքությամբ՝ երրորդ երկիրն էր։ 1991 թվականի տնտեսական հեղափոխությունից հետո Հնդկաստանը դարձավ աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություններից մեկը, և համարվում է գրեթե արդյունաբերական երկիր։ Սակայն, երկիրը բախվում է աղքատության, կոռուպցիայի, թերսնման և ոչ ադեկվատ հասարակական առողջապահության հետ։ Լինելով միջուկային զենք ունեցող երկիր և տարածաշրջանային տերություն՝ այն ունի մեծությամբ երրորդ և ռազմական բյուջեով վերցերորդ բանակը աշխարհում։ - Որո՞նք են Հնդկաստանի զարգացման նախադրյալները:
Հնդկաստանն ակտիվ տնտեսական կապեր է հաստատել բազմաթիվ երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Արտահանման ծավալները 2014 թվականին կազմել է ավելի քան 330 մլրդ ԱՄՆ դոլար: Արտահանում է գլխավորապես իրենց ավանդական արտադրատեսակները՝ թանկարժեք քարեր, ոսկերչական իրեր, հագուստ, տեքստիլ, մեքենաշինական բազմաթիվ արտադրանք, քիմիական ապրանքներ, գյուղատնտեսական և ծովային մթերք: Արտահանման գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ն, ԱՄԷ-ն, Հոնգկոնգը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ճապոնիան: Ներկրման ծավալները 2014-ին կազմել է շուրջ 473 մլրդ ԱՄՆ դոլար: Ներկրում է հիմնականում նավթ, նավթամթերք, մեքենաներ, էլեկտրոնային սարքեր, կոքս, պարարտանյութ, պլաստմասա, թուջ և պողպատ: Ներկրման գծով գլխավոր գործընկերներն են՝ ԱՄՆ-ն, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան:Հնդկաստանի ընդերքը դեռևս ամբողջովին ուսումնասիրված չէ, բայց արդեն հայտնբաերված մի շարք հանքատեսակների պաշարներով երկիրն աշխարհի առաջատարներից է։ Դրանցից են քրոմիտը, գրաֆիտը, բերիլը, տիտանը, պղինձը, երկաթը, մանգանը, բոքսիտը։ Երկրի հյուսիս-արևելքում կան քարածխի մեծ պաշարներ որոնք տարածականորեն համընկնում են երկաթի ու մանգանի հանքավայրերին Բենգալական ծոցի հյուսիսարևմտյան մասում, Արաբական ծովիծանծաղուտներում հայտնաբերվել են նավթի և գազի զգալի պաշարներ։ - Որո՞նք են Հնդկաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:
Հնդկաստանը աշխարհի տնտեսապես
հզոր երկրներից է։ Համախառն Ներքին Արդյունքի ծավալով (շուրջ 2,3 տրլն ԱՄՆ դոլար) Հնդկաստանն Աշխարհի 6-րդ երկիրն է ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից հետո։ ՀՆԱ-ի շուրջ 17%-ը տալիս է գյուղատնտեսությունը, 30%-ը արդյունաբերությունը, իսկ 53%-ը Սպասարկման ոլորտը: Տնտեսապես ակտիվ է բնակչության
շուրջ 40%-ը, որոնցից 49%-ը զբաղված է գյուղատնտեսության, 20%-ը արդյունաբերության,
իսկ 31%-ը սպասարկման ոլորտներում: Էլեկտրաէներգիայի արտադրությամբ Հնդկաստանն աշխարհի 4-րդ երկիրն է իրենից
առաջ թողնելով ԱՄՆ-ին, Չինաստանին և Ռուսաստանին: Էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է ՋԷԿ-երում։
Комментарии
Отправить комментарий