К основному контенту
Տնային աշխատանք
- Ուրվագծային քարտեզի վրա նշել հարավ-արևմտյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:
- Ինչպիսին է Հարավ-արևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը Գտնվում է Միջերկրական, Արաբական, Կարմիր, Սև և Կասպից ծովերի, Ադենի, Օմանի, և Պարսից ծոցերի միջև։ Տարածքը զբաղեցնում է շուրջ 7 միլիոն կմ², որտեղ ապրում է 340 միլիոն մարդ։ Հարավարևմտյան Ասիայում ուրբանիզացման մակարդակն ավելի բարձր է քան, օրինակ, Հարավային ու Հարավարևելյան Ասիայում։ Սոցիալ-տնտեսական զարգացման բարձր մակարդակով առանձնանում է Իսրայելը։ Այստեղ տարածված են ավազային ընդարձակ անապատները, կիսաանապատներն ու օազիսները, իսկ դրանց հարևանությամբ՝ ձյունապատ լեռնագագաթները, կանաչապատ գետահովիտներն ու ծովափերը։
- Որոնք են հարավ-արևմտյան Ասիայի տնտեսական զարգացման խոչընդոտներն ու խթանիչները Հարավարևմտյան Ասիայի գլխավոր հարստությունը նավթն է։
Այստեղ է կենտրոնացած նավթի համաշխարհային պաշարների 2/3-ը։ Նավթով հարուստ են Սաուդյան
Արաբիան, Քուվեյթը, Իրաքը, Իրանը, ԱՄԷ-ն (Արաբական
Միացյալ Էմիրություններ)։ Այստեղ է կենտրոնացած նաև բնական գազի համաշխարհային պաշարների
1/4-ը։ Գազի պաշարներով հարուստ
են Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան։ Բորի և քրոմի հումքի
համաշխարհային նշանակության պաշարներ կան Թուրքիայում, կալիումական աղերի՝ Իսրայելում, Հորդանանում և
Իրանում։ Երկաթի, պղնձի ու բազմամետաղների հանքաքարի զգալի պաշարներով առանձնանում
են Իրանը, Թուրքիան և Հայաստանը։ Տարածաշրջանի գյուղատնտեսական առաջատար ճյուղը բուսաբուծությունն
է։ Հացահատիկային հիմնական մշակաբույսերն են ցորենը, բրինձը, գարին, եգիպտացորենը։
Տարածված ճյուղ է պտղաբուծությունը։ Մշակում են նուռ, նուշ, ծիրան, թուզ, ձիթապտուղ,
ցիտրուսներ։ Լայն տարածում ունի խաղողագործությունը։ Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ
(Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։ Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում
են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։
Արտահանում են նավթ, բնական
գազ և այլ օգտակար հանածոներ, բուսաբուծության և անասնապահական արտադրանք, գորգեր, տնայնագործական ապրանքներ։
- Ինչով է պայմանավորված հարավ-արևմտյան Ասիայի մի շարք երկրներում տղամարդկանց մեծ թիվը Քանզի այս երկրներում կանայք ավելի շատ պարտականություններ են ունենում և ավելի դժվար կյանքն են վարում: Եթե ժամանակակից Եվրոպայում ընտանիքում լինում է 1-2 երեխա, ապա այս տարածաշրջանի երկրներում 4-12:
- Ինչ դեր ունի հարավ-արևմտյան Ասիան ամողջ աշխարհում
Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի արտադրությամբ (Իրաք, Սաուդյան Արաբիա, Իրան)։ Տարածաշրջանի երկրները զարգացած երկրներից ներմուծում են մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Արտահանում են նավթ, բնական գազ և այլ օգտակար հանածոներ, բուսաբուծության և անասնապահական արտադրանք, գորգեր, տնայնագործական ապրանքներ։
Комментарии
Отправить комментарий