Մարդը, որ ուզեց ապաքինվել: Դինո Բուցատի
Պատմվածքը երեք հիմնական բաների մասին էր: Առաջինը, որ
հերոսը մինչև վերջինը
չհանձնվեց և բուժվեց: Երկրորդը, որ նա ավելի զարգացավ, քանզի պատմվածքի վերջում նա այդքան էլ նյութապաշտ չէր: Իսկ
վերջինը և երրորդը ընթերցողին կարող է տարօրինակ թվալ, որ ազնվականը վերջում
վերադառնում է բորոտների մոտ: Բայց դա միայն այն պատճառով է, որ նա զգում էր, թե
ինչպիսի մարդիկ են բորոտները և իրեն միայն այդ շրջապատում էր պատկերացնում: Երբ մարդը իր
մարմնի վրա զգում է ցավը և իր համար հայտնաբերում նոր աշխարհ, նա վերափոխվում է և վերափոխման
հետ մեկտեղ նա սկսում է հասկանալ հիմնարար արժեքները: Դա կախված է ոչ միայն տարիքից, այլ նաև մտավոր
զարգացումից: Այս թեմայի շուրջ խոսելիս, ես հիշեցի Աբրահամ Մասլոուի պահանջմունքների
բուրգը: Ճիշտ է, այն այնքան էլ ճիշտ կազմված չէ, բայց բավականին լավ ցույց է
տալիս, որ մարդը կարող է հասնել զարգացման նոր փուլի, միայն ավելի ցածր
պահանջմունքները լրացնելով և գիտակցելով, թե ինչքան ցածր է նախորդ փուլը նորից:
Комментарии
Отправить комментарий