25.02.19
Գրականություն
Վահան Տերյանի «Մի՞թե վերջին պոետն եմ ես» բանաստեղծությունը կարդա՛, գտիր՝
- Ի՞նչ անուն է Նաիրին, որտեղից է ծագում, ինչ է նշանակում
Նաիրի նշանակում է գետերով լի, այդ բառը գալիս է ասուրերենից: - վտարանդի, աղոտ, հրահրուն բառերի բացատրությունը
Վտարանդի-պանդուխտ, հրահրուն- գրգռիչ, աղոտ-ոչ պարզ - ածականներ, որ Տերյանի ստեղծածն են և միայն այստեղ են հանդիպում
Բոցե, հրահրուն: - վախճան, քուն, անրջել, թագավորական բառերի հոմանիշները։
Վախճան-մահ, քուն-նինջ, անրջել-երազել, թագավորական-արքայական: - Մեկնաբանիր բանաստեղծությունը։
Բանաստեղծությունը մելամաղձոտ է և միաժամանակ իր մեջ պարունակում է կորցրած և նաև դեռ առկայծող հույս, ինչը կարելի է հասկանալ նրա "ՄԻԹԵ վերջին պոետն եմ ես", քանզի նա մի տեսակ ոչ սովորական, զարմացած <<միթե>>- ով է հարցը տալիս: Երևում է, որ հեղինակը իր լեզուն ավելի բարձր է դասում մյուսներից, քանզի նա այն արքայական է անվանում: Բանաստեղծությունից կարելի է հակսանալ, որ Տերյանը կարոտել է իր հայրենիքը, քանզի նրա մասին խոսում է, որպես հեռվում գտնվող մի բանի մասին:
Комментарии
Отправить комментарий