Հաշմանդամների սոցիալական ապահովության վերաբերյալ օրենսդրական ակտերը
Ուսումնասիրել հաշմանդամների սոցիալական ապահովության վերաբերյալ օրենսդրական ակտերը /Կոնվենցիա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին, ՀՀ սահմանադրություն, ՀՀ օրենքը հաշմանդամների սոցիալական ապահովության պաշտպանության վերաբերյալ/, կարողանալ մասամբ ներկայացնել բանավոր կերպով, բլոգներում տեղադրել իրենց առաջարկությունները հանրային իշխանություններին հաշմանդամներին աշխատանքով ապահովելու վերաբերյալ, հաշմանդամության սոցիալական ապահովության վերաբերյալ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածներ տեղադրել բլոգներում: Օրենքների հղումները տեղադրված են իմ բլոգում, որից կարող են օգտվել տնային առաջադրանքը կատարելու ժամանակ:
Հոդված 29. Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 83. Սոցիալական ապահովությունը
Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի մայրության, բազմազավակության, հիվանդության, հաշմանդամության, աշխատավայրում դժբախտ պատահարների, խնամքի կարիք ունենալու, կերակրողին կորցնելու, ծերության, գործազրկության, աշխատանքը կորցնելու և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
Հոդված 86.
8) հաշմանդամության կանխարգելման, բուժման, հաշմանդամների առողջության վերականգնման ծրագրերի իրականացումը, հասարակական կյանքին հաշմանդամների մասնակցության խթանումը.
Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը առանձակիորեն շատ չի մտահոգվում հաշմադնամերի մասին, այստեղ զուտ երկու բառով, որպես ֆորմալություն(ձևականություն), ՀԻՇԵՑՆՈՒՄ է, որ հաշմանդամները նույնպես սոցիումի լիիրավ անդամներ են: Իրավանորմերը և իրավական ակտերը, ավելի, բայց նաև ոչ բավականաչափ մանրամասնորեն են կազմված: Նրանց մեջ մեծմասամբ խոսվում է խտրականության վերացումից, նրանց կյանքը ավելի հեշտ և մատչելի դարձնելու մասին, առողջական ապահովագրությունից և սոցիալական դիրքի ապպահովվման մասին: <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> իրավական ակտի 17-րդ հոդվածը խոսում է հաշմանդամների աշխատանքի ընդունվելու հնարավորության մասին, բայց ինձ ծանոթ, կամ վերջ ի վերջո երբևե տեսած հաշմանդամենրի ճնշող մեծամասնությունը մուրացիկ կյանքով են ապրում, փորձելով գումար հայթհայթեն, որպեսզի իրենց գոյությունը ապահովեն: Պետությունը կարող է հաշվի առնել, որ հաշմանդամի կյանքը չի կարող այնքան լի լինել, ինչքան առողջ մարդունը և նրանց միջի խելացիներին և կրթություն ստացածներին վերապատրաստման ուղարկել և աշխատանքային ռեժիմ մշակել, որպեսզի նրանք փողոցում չմնան, կամ պետության հաշվին ապրեն:
Комментарии
Отправить комментарий