Հայոց լեզու|19.02.2019
Տրված տեքստերից ընտրիր.
- Բայերը, որոշիր քեզ ծանոթ քերականական հատկանիշները (խոնարհումը, դիմավոր-անդեմ լինելը, սեռը, կազմությունը, եթե դիմավոր է, դեմքը, թիվը, ժամանակը, եթե անդեմ է, դերբայական ձևը)
- Գոյականները, որոշիր թիվը, հոլովը, հոլովումը
- Դերանունները, որոշիր տեսակը, եթե հոլովվող է, հոլովը և հոլովումը։
Շառլ Բոդլեր
Միշտ պետք է արբած լինել։ Դա´ է կարևորը, միակ խնդիրը դա´ է։
Չզգալու համար ժամանակի զարհուրելի բեռը, որ ճնշում է ձեր ուսերն ու կորացնում ձեզ դեպի գետին, դուք պետք է արբեք անդադար։
Բայց ինչո՞վ։ Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով ուզում եք, միայն թե արբե´ք։
Եվ եթե երբևիցե, լինի դա պալատի աստիճանների վրա, կանաչ փոսում, թե ձեր սենյակի մռայլ մենության մեջ, դուք ուշքի գաք, զգաք, որ ձեր արբեցումն արդեն անցել է կամ անցնում է, հարցրեք քամուն, ալիքին, աստղին, թռչնին, ժամացույցին՝ այն ամենին, որ հոսում է, այն ամենին, որ երգում է, այն ամենին, որ
խոսում է, հարցրեք, թե ո՞ր ժամն է, և քամին, ալիքը, աստղը, թռչունը, ժամացույցը կպատասխանեն ձեզ. «Արբելու ժամն է»…
Ժամանակի տանջահար ստրուկը չլինելու համար արբե´ք, անդադար արբե´ք։
Գինիով, պոեզիայով, առաքինությամբ, ինչով կամենաք…

Արբած-անդեմ|է խոնարհում|չեզոք|հարակատար|եզակի
զգալու-անդեմ|ա խոնարհում|չեզոք|անորոշ|ներգործական|եզակի
ճնշում է-դիմավոր|անկատար|է խոնարհում|ներկա| եզակի
կորացնում-դիմավոր|անկատար|է խոնարհում|ներկա|եզակի
արբեք-անդեմ|խոնարհում չունի|է խոնարհում|հոգնակի
ուզում եք-դիմավոր|ներգործական|անկատար|է խոնարհում|հոգն.
լինի-դիմավոր|ներգործական|ժխտական|ա խոնարհում|եզակի
ուշքի գաք-դիմավոր|ներգործական|չունի|ա խոնարհում|հոգն.
զգաք-դիմավոր|ներգործական|ա խոնարհում|հոգն.
անցել է-դիմավոր|չեզոք|է խոնարհում|եզակի|անցյալ
անցել է-դիմավոր|չեզոք|է խոնարհում|եզակի|անցյալ
անցնում է-դիմավոր|չեզոք|է խոնարհում|եզակի|ներկա
հարցրեք-դիմավոր|ներգործական|է խոնարհում|եզակի|ներկա
երգում է-դիմավոր|չեզոք|է խոնարհում|եզակի|ներկա
խոսում է-դիմավոր|չեզոք|է խոնարհում|եզակի|ներկա
հարցրեք-դիմավոր|չեզոք|է խոնարհում|հոգնակի|ներկա
կպատասխանեն-դիմավոր|չեզոք|է խոնարհում|հոգնակի|ապագա
արբելու-անդեմ|չեզոք|է խոնարհում|եզակի|
չլինելու-անդեմ|չեզոք|է խոնարհում|եզակի
թարգմ. Վ. Տերյան
Комментарии
Отправить комментарий