Գրականություն|18.02.19

Գրականություն
  1. Վահան Տերյանի մասին տեղեկություններ գտիր։ Ամենահետաքրքիր տեղեկությունները հավաքիր քո բլոգում։
  2. Կարդա Տերյանի՝ ստորև բերված բանաստեղծությունները, ընդգծիր այն բառերը, որ առաջին անգամն են քեզ հանդիպում կամ քիչ են հանդիպել։
  3. «Տխրություն» բանաստեղծության մեջ գտիր աննկատ-աննշմար, ճոճել-օրորել, սպիտակ-ճերմակ, երեկո-իրիկնաժամ, դալուկ-գունատ, ննջել-նիրհել, զեփյուռ-հով բառերի հոմանիշները։
  4. Շարադրիր մտքերդ Տերյանի այս երկու բանաստեղծությունների շուրջ։
    Երկու բանաստեղծություններն էլ սիրո մասին են, բայց ի տարբերություն առաջինի, երկրորդը առաջին և հավերժ անպիղծ սիրո մասին է: Առաջինը խոսում է "Կարմեն"-ի մասին, ով պտտցենում է գոլւխդ ու քեզ լցնում, իսկ հետո հեռանում, իսկ երկրորդը առաջին սիրո մասին, որը բացվում է ինչպես ձնծաղիկ և նույքան արագ էլ փակվում:

ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Իմ խաղաղ երեկոն է հիմա

Իմ խաղաղ երեկոն է հիմա
Մեղմալույս, և՛ տխուր, և՛ անուշ.
Քեզ երբեք սիրտըս չի մոռանա,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ
անուրջ…Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պատ՛կերը
անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛վ տանջանք, և՛ բեկում, և՛ թախիծ —
Սև օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կյանքի և դառը մահու դեմ…

Комментарии

Популярные сообщения