04.02.19

  1. Ուսումնասիրիր դերանունները։ Ուշադրություն դարձրու անձնական դերանվան վրա։ Փորձիր հոլովել ես, դու, նա  դերանունները։ Համեմատիր գոյականի հոլովաձևերի հետ։ Նշիր տարբերությունները։
  2. Կարդա Հովհ.Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը։

    Կարդացի:
  3. Բանաստեղծությունից գտիր և դուրս բեր անձնական դերանունները, որոշիր դրանց հոլովները։

    Իմ-սեռական, քո-սեռական, դու-ուղղական:
  4. Բանաստեղծությունից գտիր 5 ածանցավոր և 5 բարդ բառ։

    Անհայտ, անհուն, անվերջ, անհամար, դատարկ-ածանցավորներ:

    Ուժասպառ, ծաղկավառ, ջարդարար, լուսապայծառ, երկնահաս-բարդ բառեր:
  5. Բացատրիր բառարանի օգնությամբ «դառնալ», «թառանչ», «շեն», «խռնվել», «ջարդարար», «հառաչանք», «հանուր», «պղծել» բառերը։

    Դառնալ-վերածվել, թառանչ-հառանչ, շեն-բարեկարգ, խռնվել-վխտել, ջարդարար-ավերիչ, հառաչանք-թառանչ, հանուր-ամբողջ, պղծել-աղտոտել:
  6. Փորձիր բացատրել «Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
    Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում» , «Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին…» և «Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով, Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով» տողերը։

    Երրորդ մասը խոսում է պոետների գալիք կույս սերնդի մասին, ովքեր լավ կյանքը, առավել լավ կմեկնաբանեն և կարտահայտեն իրենց բանաստեղծություններում:
  7. Ամեն տուն ավարտվում է հայրենիքի բնորոշմամբ։ Հիմնավորիր բանաստեղծության հատվածներով այդ բնորոշումները։

    Թումանյանը ներկայացնում է հայրենիքը որպես "զարկված, զրկված, ողբի, որբի, հույսի, լույսի, նոր և հզոր": Այստեղից կարելի է գալ այն տրամաբանական եզրակացությանը, որ հայրենիքը բազում զրկանքներ է կրել, հակառակորդների հարվածի տակ է եղել, բայց այնուամենայնիվ դեռ պայքարում է իր ապագայի համար, իսկ հեղինակի մոտեցումը ցույց է տալիս, որ նա իր հույսը ապագայի վերաբերյալ չի կորցրել:
  8.  Կարճ շարադրություն գրիր «Հայրենիք» թեմայով. (ինչ է հայրենիքը, ինչ հատկանիշներ պետք է ունենա երկիրը, որ հայրենիք կոչվի, ինչպես ենք մեզ զգում մեր հայրենիքում  (եթե հայրենիքում ենք)։ Պարտադի՞ր է  պաշտպանել այն կամ նպաստել առաջընթացին։ Գտեք «հայրենիք» բառի համար շրջասություն)։

    Ասում են մարդ իր կյանքում չի ընտրում երեք բան՝ իր երեխաներին, ծնողներին և հայրենիքը: Հայրենիքը չափերից կախված չէ, մեկի համար հայրենիք կարող է հանդիսանալ մի ամբողջ պետություն, մյուսի համար այն փոքրիկ գյուղը, որտեղ նա մեծացել է: Հայրենիքը այն տեղն է, որի հանդեպ դու որոշակի նվիրվածություն և հոգևոր կապ ես զգում: Ժամանակակից երիտասարդները բողոքում են իրենց հայրենիքից և հնարավորության դեպքում արտագաղթում երկրից, բայց ես նրանցից որոշների հետ կապ եմ պահում և նրանք ասում են, թե իրենց գլխին են տալիս, իրենց սեփական հիմարության պատճառով: Ես հիշում եմ, որ մի որոշ ժամանակ առաջ, այն մարդիկ ովքեր այսօր նորից վերածվել են բողոքականների, բորբոքվում էին և սրտացավորեն պայքարում, իրենց հայրենիքը իշխող և երկիրը սեփականության վերածած ուժի դեմ: Որտեղ էլ աշխարհի շուրջը բնակություն հաստատ ես, ինչ էթնոռասայական դասի և ֆինանսական խավի էլ պատկանես, միևնույն է այլ տեղերում, քեզ որպես հյուրի են նայելու: Եկեք ընդունենք այն փաստը, որ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ովքեր չունեն հայրենիք, ամեն ինչ կտային, որպեսզի գոնե մի փոքրիկ անկյուն ունենային, որտեղ կկարողանային եղբայրաբար հավաքվել և հպարտորեն ասել, որ դա նրանց հայրենիքն է:Ինչքան հեշտ են "անհայրենիք" ժողովուրդները կորչում և մոռացվում  "ժամանակ" կոչված հողմի գրկում և կամ կորցնում են իրենց ինքնությունը, կամ էլ բոլորի կողմից մոռացված դառնում: Ինչպես ասում է հայ գրող Վարդգես Պետրոսյանը "երևի հայրենիքը հենց այն է, որ անհնար է հասկանալ խելքով, չափել մետրերով, որին կարելի է և պետք է հավատալ միայն": Ավաղ մարդկային բնույթն է, որ ոչինչ չենք գնահատում մինչև կորցնելը, իսկ որոշ բաներ կորցնելուց հետո, չենք կարող վերադարձնել... Պարզապես գնահատեք այն ինչ ունեք և եթե մտնում եք ոսկե երիտասարդության բողոքական ներկայացուցիչների ցուցակի մեջ, վերանայեք ձեր պատկերացումները հայրենիքի մասին:

Комментарии

Популярные сообщения