Գործունակություն և իրավունակություն

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
ԵՎ
ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ
Իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` 18 տարեկան դառնալու պահից:
16 տարին լրացած անչափահասը կարող է լրիվ գործունակ ճանաչվել, եթե նա
աշխատում է աշխատանքային պայմանագրով կամ ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ:
Անչափահասին լրիվ գործունակ ճանաչելը (ԷՄԱՆՍԻՊԱՑԻԱ) կատարվում է խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման հիման վրա` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությամբ, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում` դատարանի վճռով:
Ծնողները, որդեգրողները և հոգաբարձուն պատասխանատվություն չեն կրում լրիվ գործունակ ճանաչված անչափահասի պարտավորությունների, մասնավորապես նրա կողմից պատճառված վնասի հետևանքով առաջացած պարտավորությունների համար:
Այն դեպքում, երբ օրենքով թույլատրվում է ամուսնանալ մինչև 18 տարեկան դառնալը, քաղաքացին լրիվ ծավալով գործունակություն է ձեռք բերում ամուսնանալու պահից:
Ամուսնության հետևանքով ձեռք բերված գործունակությունը լրիվ ծավալով պահպանվում է նաև մինչև 18 տարեկան դառնալն ամուսնալուծվելուց հետո:
Ամուսնությունն անվավեր ճանաչելիս` դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին:

ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:
Քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

Комментарии

Популярные сообщения