14.12.18

  1. Հնչյունափոխություն. գտիր տրված բառերում հնչյունափոխությունը.
    գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված, իջնել, միջակ, շիջել, պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան, զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ։
  2. Լրացու բաց թողած տառերը և կետադրիր։
    Ճրագով մարդն ընթացավ առջևից, իսկ Միքայելը հետևեց նրան դողդոջուն քայլերով։ Ճանապարհը մութ էր, խորդուբորդ, և Միքայելը շարժվում էր առաջ՝ աչքը պահած առջևից լռելյայն ընթացող հաղթահասակ տղամարդու ոտքերին։
    Հեռվում մի թույլ լույս առկայծեց ու կարծես մարեց. մի՞թե խաբկանք էր։
    -Պարոն, հասանք.- հնչեց ուղեկցող տղամարդու բամբ ձայնը։
    Ականակիր խավարը ճեղքելով՝ Միքայելի ականջին հասան ծանոթ երգի, հոգին թունդ հանող՝ խրոխտ հնչյունները։
    Նրա ռունգերը ջղագրգիռ թրթռացին, սիրտը թփրտաց, կուրծքն անհանգիստ ելևէջեց։
    Այնքան անակնկալ չէր պանդոկի գոյությունը, որքան  անակնկալ էր այդ երգը՝ օտարության մեջ։ Ուրեմն իր սերունդը դարձել է պատմություն, դարձել երգ ու վիպասանք՝ հասնելով մինչև նոր աշխարհի ափերը։ Նա մի վայրկյան սրդողած կանգ առավ։ Բնակորույս աստանդականի ներքին ցավից ընդարմացած նրա հոգում, ինչ-որ բան կարոտագին խլրտաց։ Տեսնես ո՞վ բերեց այդ երգն այդտեղ։ Այդ երգը իրողություն էր, և ոչ թե գզգզված ուղեղի՝ մտացածին պատրանք։ Եվ այդ երգը ահա, գալիս էր տակնուվրա անելու իր խռովահույզ հոգին։
  3. Առաջին երեք նախադասություններից դուրս գրիր գոյականները, որոշիր դրանց հոլովն ու հոլովումը։

    Ճրագով-գործիական, մարդն-հայցական, քայլերով-գործիական-օ ներքին, ճանապարհը-ուղղական, աչքը-ուղղական, տղամարդու-սեռական-արտաքին ու, ոտքերին-հայացական, լույս-ուղղական, խաբկանք-ուղղական:
  4. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր.օրինակ՝ ուսուցիչ-ուս (արմատ)+ույց(ածանց)+իչ(ածանց)։
Գրականություն-գիր+ական+ություն, ախորժակ-ախորժ+ակ, գետնատարած-գետին+ա+տարածված, վերելք-վերև+ելք, անվանարկում+անվանում+արկ+ում, անսահմանություն-ան+սահման+ություն, նավագնացություն-նավ+ա+գնաց+ություն, անվավեր-ան+վավեր, խորհրդաժողով-խորհուրդ+ա+ժողով, կայարանապետ-կայարան+ա+պետ։
Գրականություն
Առաջադրանքներ.
  1. Առակների խրատը գնահատիր. եթե համաձայն ես, բեր համապատասխան օրինակ ժամանակակից կյանքից, եթե համաձայն չես, բեր հակառակ օրինակը։
  2. Սաադիի մասին տեղեկություններ փնտրիր համացանցում, ամենահետաքրքիր փաստերը գրիր քո բլոգում։
  3. Բնութագրիր Սաադիի առակները.

    ա) սահմանիր առակը, Առակը իր մեջ այլաբանորեն իմաստ և խրատ պարունակող փոքրիկ տեքստ է:

    բ) այս առակները որքանով են այդ սահմանմանը համապատասխան,
    Կյանքում ամեն ինչ հարաբերական է և ամեն մեկի սուբյեկտիվ արժեհամակարգի և գնահատման համաձայն նայելով, այն կարող է մեկի մոտ տարաձայունթյուն առաջացնել, կամ մեկ ուրիշը կարող է նրա միջի խրատի հետ չհամձայնվել:

    գ) այս առակները ինչ երեք հատկանիշով կբնութագրես (բեր օրինակներ),
    Հարաբերական, պարզ, մարդասիրական:

    դ) ինչ ազդեցություն ունեն այս առակները քեզ վրա, Ոչ մի:

    ե) ուրիշ անվանում տուր Սաադիի այս առակներին։
    Ծերունու տետրը:

Комментарии

Популярные сообщения