Աշխատանք ինտերակտիվ քարտեզներով

  1. ՀՀ օգտակար հանածոների քարտեզ-նշել հետևյալ օգտակար հանածոների հանքավայրերը. ոսկի, պղինձ, մոլիբդեն, երկաթ, տուֆ, հանքային ջրեր: 
    https://maphub.net/Ed666/sot-k-i-oskow-hank-er
  2. ՀՀ գետային ցանցի քարտեզ-նշել հետևյալ գետերի անունը, երկարությունը, ակունքն ու գետաբերանը-Ախուրյան, Քասախ, Հրազդան Արփա, Որորտան, Ողջի, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև:
    Õ£Õ¥Õ¿Õ¥Ö€
    Անուն
    Երկարություն
    Ակունք
    Գետաբերան
    Ախուրյան
    186
    Արփի լիճ
    Արաքս
    Քասախ
    89
    Արագախ
    Սևջուր
    Հրազդան
    21
    Սևանա լիճ
    Արաքս
    Արփա
    128
    Զանգեզուրի լռնշթ.
    Արաքս
    Որոտան
    178
    Զանգեզուրի լռնշթ.
    Հագարի
    Ողջի
    82
    Կապուտջուղի լանջեր
    Արաքս
    Փամբակ
    86
    Փամբ

    Ձորագետ
    67
    Ջավախքի լռնշղթ.
    Դեբեդ
    Դեբեդ
    176
    Դսեղ
    Խրամ
    Աղստև
    133
    Փամբակի լեռներ
    Կուր գետ



  3. ՀՀ ռելիեֆի քարտեզ-նշել
    ա) հետևյալ լեռնաշղթաները. Վիրահայոց, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Արեգունու, Սևանի և Արևելյան Սևանի, Վայքի, Զանգեզուրի.
    բ) հետևյալ հրաբխային լեռնավահանները. Եղնախաղի, Ջավախքի, Արագած, Գեղամա, Վարդենիսի, Սյունիքի:

    Ընդհանուր-https://maphub.net/Ed666/map
  4. Նշել ՀՀ լանդշաֆտները- առանձնացնելով տվյալ լանդշաֆտին բնորոշ բուսական ու կենդականական աշխարհը, կլիմայական պայմանները, հողերը, տարածման բարձրությունները: 
    https://maphub.net/Ed666/hh-landshaftnere
    Կիսաանապատային լանդշաֆտ

    Կիսաանապատային լանդշաֆտներն ընդարձակ գոտի են կազմում նախալեռներում՝800-1400 մետր բարձրություններում, որտեղ տարեկան տեղումների քանակը 230-300 մմ. է: Տիրապետում են լեռնային գորշ հողերը, որոնց մի մասը <<ղռեր>> են: Մշակվող տարածքներում հողերը բարելավվել և դարձել են կուլտուր-ոռոգելի: Գարնանային անձրևների շրջանում կիսաանապատը ծածկվում է կարճակյաց(էֆեմեր) բուսականությամբ, որն ամռանը չորանում է: Գերակշռողը օշանաօշինդրյան, իսկ ժայռոտ տեղամասերում՝լեռնաչորասեր(ֆրիգանոիդ) բուսականությունն է: Կենդական աշխարհում տիրապետող են սողունները և բազմազան միջատները: Այս գոտում տարածված թռչուններից են օձակեր բազեն, արագիլը և լորը: Կենդանիներից հաճախ հանդիպում են աքիսը և համստերը, իսկ շամբուտներւոմ՝ վարազը և եղեգնակատուն: Անապատակիսանապատային գոտի զբաղեցնում է հանրապետության տարածքի 10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է:

    Լեռնատափաստանային լանդշաֆտ
    Լեռնատափաստանային լանդշաֆտները ՀՀ տարածքում ամենամեծ տարածում ունեցողներն են համարվում։ Այս գոտում առանձնացվում են երկու լանդշաֆտային ենթագոտիներ` չոր լեռնատափաստանային և սևահողային տափաստանային։

    Տափաստանային բուսականություն
    Չոր լեռնատափաստանային ենթագոտին տարածվում է հիմնականում Արարատյան և Վայքի նախալեռնայի շրջաններում։ Հասնում է մինչև 1800 մետր բարձրությունները։ Կլիման այստեղ տաք է և չորային։ Ի տարբերություն անապատակիսաանապատային գոտու, այստեղ տեղումները համեմատաբար քիչ ավելին են՝ 300-400 մմ։ Չոր լեռնատափաստանները հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում հետանտառային լանդշաֆտներ են, որոնք առաջացել են մարդու երկարամյա գործունեության հետևանքով։ Կլիման մերձարևադարձային է՝ չափավոր տաք ու մեղմ ձմեռներով։ Չոր լեռնատափաստանային ենթագոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 15%-ը։ Այս ենթագոտին Զանգեզուրում և ՀՀ հյուսիս-արևելքում նմաստավոր է մերձարևադարձային բույսերի՝ նուռ, թուզ, խուրմա, իսկ Արարատյան դաշտում և Վայոց ձորում` պտղաբուծության, հացահատիկի, ծխախոտի, բանջարաբոստանային մշակաբույսերի և տեխնիկական բույսերի մշակման համար:

    Սևահողային տափաստանների ենթագոտին տարածվում է վերոնշյալ գոտուց ավելի վեր և հասնում է մինչև 2000-2400 մետր բարձրությունները։ Այս գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի 25%-ը։ Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային սարավանդների և բարձրադիր գոգավորություննեում։ Այս ենթագոտում ամառները տաք են իսկ ձմեռները ցուրտ։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ-ի։ Հումուսի քանակությունունը հողում հասնում է 15 %-ի։ Տարածված բուսականությունը տիպիկ տափաստանային է՝ սիզախոտ, փետրախոտ, շյուղախոտ, դաշտավլուկ, ավելուկներ, եղինջ, սիբեխ և այլն։ Այս գոտու վերին սահմաններին տարածվում են համեմատաբար խոնավ մարգագետնային տափաստանները։ Կենդանական աշխարհը բավականին բազմազան է։ Հիմնականում տարածված են կրծողները և թռչունները, ինչպես նաև շատ են միջատները։ Կրծողներից՝ մկներ, դաշտամկներ, աքիս, ճագար, ճագարամուկ: Թռչուններից՝ բազե, բու, բվեճ, ագռավ, ճնճղուկ, կաչաղակ: Սևահողային տափաստանները ՀՀ-ում հացահատիկի մշակման գլխավոր շրջանն են։ Շիրակի դաշտ, Լոռու դաշտի և Սևանի ավազանի սևահողերում հիմնականում մշակում են աշնանացան ցորեն, գարնանացան գարի, կորեկ, հաճար, վարսակ, աշորա, կարտոֆիլ, կաղամբ, շաքարի ճակնդեղ, ծաղկակաղամբ և այլն։

    Լեռնանտառային լանդշաֆտ
    Լեռնանտառային լանդշաֆտները հիմնականում տարածված են հանրապետության հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններում՝ Փոքր Կովկասի լեռնային համակարգի հիմնականում հողմակողմ (հյուսիսային) լանջերը։ Սրանք զբաղեցնում են ՀՀ տարածքի 10%-ը։ Հյուսիսարևելյան շրջաններում, որտեղ առավել խոնավ է, անտառի վերին սահմանը հասնում է մինչև 2000 մետր բարձրությունները, իսկ հարավ-արևելքում` Զանգեզուրի հատվածում՝ մինչև 2400 մետր բարձրությունները։ Լեռնանտառային գոտում կլիման համեմատաբար մեղմ է։ Այստեղ ձմեռները չափավոր ցուրտ են, սակայն ձնառատ, գարունը զով է ու խոնավ, տեղումնառատ, ամառը տաք է, արևոտ եղանակներով, աշունը` մեղմ է։ Տեղումների տարեկան միջին քանակությունը կազմում է 600-700 մմ։

    Մերձալպյան, ալպյան լանդշաֆտ
    Մերձալպյան և ալպյան լանդշաֆտները հանրապետության տարածքում հյուսիսային գոտում սկսվում են 1900-2000 մետր, իսկ հարավային գոտում՝ 2400 մետր բարձրություններում։ Սրանք ձևավորվել են հիմնականում ցածր ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում։ Այս գոտում տարվա կեսը ձմեռը է, տևական ու սառնամանիքային, ձնառատ։ Ամառները կարճ են ու զով։ Բավականին բարձր է արեգակնային ճառագայթային էներգիայի ինտենսիվությունը, ինչը նպաստում է ցերեկվա ընթացքում գետնի արագ և ուժեղ տաքացմանը։

    Ձյումաներձ լանդշաֆտ
    Ձյունամերձ լանդշաֆտները հանրապետությունում տարածվում են հիմնականում բարձր լեռնային գոտիներում՝ 3500 մ-ից վեր (Արագած, Կապուտջուղ, Աժդահակ, Ծղուկ և այլն): Այս գոտում հիմնականում տիրապետում են մերկ ժայռերը, ձյան բծերն ու սառնամանիքային հողմահարման երևույթները։ Բուսածածկույթ այստեղ չի առաջանում։ Միայն որոշ տեսակի մամուռներ ու քարաքոսեր են տարածվում։ հողերը կմախքային, պարզագույն հողեր են, ավազներ:


Комментарии

Популярные сообщения