Երկրի մակերևույթը փոփոխող արտածին ուժերը

imagesCA3N5OL1 untitled
Երկրի ընդերքում և նրա մակերևույթին տեղի ունեցող գործընթացների հետևանքով Երկրի մակերևույթը մշտապես փոփոխվում և նոր ձևեր է ստանում: Երկրաշարժերն ու հրաբուխների ժայթքումները ներքին գործընթացներ են: Դրանք սովորաբար Երկրի մակերևույթին առաջացնում են անհարթություններ, իսկ արտածին ուժերը հարթեցնում են դրանք: Ջերմաստիճանի տատանումների, օդի, ջրի, բույսերի և այլ կենդանի օրգանիզմների ազդեցությամբ ապարների քայքայման և փոփոխման երևույթները կոչվում են հողմահարություն:Հողմահարությունները կարող են լինել ֆիզիկական, քիմիական և օրգանական:Ֆիզիկական հողմահարությունը կարող է պայմանավորվել ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններով: Ցերեկը տաքանալիս լեռնային ապարներն ընդարձակվում են, գիշերը սառչելիս’ սեղմվում: Դրա հետևանքով ապարների վրա առաջանում են ճաքեր և ճեղքվածքներ: Երբեմն դրանք լցվում են ջրով, որը սառչելով ընդարձակվում է և ավելի արագացնում ժայռերի քայքայումը:
Երկրի մակերևույթով հոսող ջուրը լվանում տանում է հողի վերին շերտը բույսերին անհրաժեշտ սննդանյութերի հետ միասին: Վարարած գետերից կամ անձրևաջրերից առաջացած հեղեղները ամեն տարի վնասում են տասնյակ հազարավոր հեկտար բերքատու հողեր: Քայքայիչ ազդեցություն ունեն նաև քամիները: Ուժեղ մրրիկի ժամանակ քամին կարող է քշել տանել հողի’ մինչև 25 սմ հաստությամբ շերտեր: Դրա հետևանքով արգավանդ հողերը դառնում են անբերրի և մշակման համար ոչ պիտանի: Քայքայիչ դեր ունեն նաև ձյունը և սառույցը: Լեռների վրա կուտակված ձյունը և սառույցը իրենց ծանրության ազդեցությամբ շարժվում են ներքև’ քերելով և քայքայելով Երկրի մակերևույթը: Այս բոլորը ֆիզիկական հողմահարության օրինակներ են:Օդում և ջրում պարունակվող տարբեր քիմիական նյութերը’ աղեր, թթուներ, փոխազդելով ապարների հետ, քայքայում են դրանք: Այդպիսի փոխազդեցությունը կոչվում է քիմիական հողմահարություն:Օրգանական հողմահարությունը տեղի է ունենում կենդանի օրգանիզմների ազդեցությամբ:Երկրի մակերևույթի ձևավորման գործում որոշակի դեր է խաղումնաև մարդու գործունեությունը, որի ազդեցությունն անընդհատ աճում է: Օգտակար հանածոների արդյունահանումը, ջրանցքների, ջրամբարների, թունելների կառուցումը արհեստական բարձրությունների և փոսերի առաջացման պատճառ են դառնում:

Комментарии

Популярные сообщения