Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Հարթավայրեր
Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ ե այլն:Մակերևույթի բոլոր ձեերն առաջանում են Երկրի ներքին (ներծին) ե արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտնի են երկրակեղևի ուղղաձիգ ե հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:
Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներգիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարիներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների րնթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:Այսպիսով՝ ներծին ե արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներր: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բացարձակ և հարաբերական:Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակարդակից կոչվում է բացարձակ բարձրություն:Օրինակ՝ Երեանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ամենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:
Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝ 5165 մ — 1000 մ = 4165 մ:Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, րնդարձակ տարածություններն են:Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:
Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների րնթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայվում են ու վերածվում հարթ տարածքների:
Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լինում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայրի։Գետերի ջրաբերուկների կուտակման հետևանքով: Խոշոր գետերի միջոցով տեղափոխված նյութերր (գլաքար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթավայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթավայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
Комментарии
Отправить комментарий