Ջրի շրջապտույտը և դրա նշանակությունը բնության մեջ
Ջրի շրջապտույտը բնության մեջ: Ջրի ծավալր Երկրի վրա միշտ հաստատուն է և չի փոխվում: Սակայն այդ ջուրը գտնվում է անընդհատ շարժման մեջ՝ անցնելով ջրոլորտի մի բաղադրիչից մյուսին, ինչպես նաև’ մի վիճակից մյուսին: Այսինքն՝ տեղի է ունենում ջրի շրջապտույտ:Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտեղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:
Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:Տեղական կամ փոքր շրջապտույտ: Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանալով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործրնթացր տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչվում է տեղական կամ փոքր շրջապտույտ:
Համաշխարհային կամ մեծ շրջապտույտ: Միշտ չէ, որ Երկրի մակերեույթից գոլորշացած ջուրր թափվում է նույն տեղում:Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասր տեղումների ձեով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասր սնում է գետերր, կուտակվում լճերի ու ճահիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջացնում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի միջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտր կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:Ջրի շրջապտույտի նշանակությունը: Ջրի շրջապտույտր չափազանց կարևոր նշանակություն ունի Երկիր մոլորակի համար:Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղցրահամ ջուրր, և կյանքր գոյություն չէր ունենա:Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու համալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն արագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ավելի արագ կթարմանան:Միլիոնավոր տարիների րնթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցամաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետերի բերած աղերով, այլև’ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա՝ է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կուտակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապատի կլիման:
Комментарии
Отправить комментарий