Լեռներ և բլուրներ

արագած

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից են հարթավայրերը: Այժմ ծանոթանանք մակերևույթի մյուս ձևերին՝ լեռներին և բլուրներին:Լեռան ե բլրի հիմնական մասերն են ստորոտր, լանջր և գագաթը։Գագաթր լեռան կամ բլրի ամենաբարձր մասն է, իսկ ստորոտը՝ ամե­նացածր: Ստորոտի և գագաթի միջև րնկած մասր կոչվում է լանջ: Լեռների սրածայր գագաթներր կոչվում են պիկեր:Լեռներն ու բլուրներր միմյանցից տարրերվում են իրենց բարձրությամբ և մեծությամբ:
Բլուրներր Երկրի մակերևույթի ուռուցիկ, համեմատաբար ցածր՝ մինչե 200 մ հարարերական բարձրությամբ, փոքր ձևեր են: Լեռներր Երկրի մակերևույթի ավելի մեծ ձևեր են, որոնք ունեն լավ արտահայտված ստորոտ, լանջ, գագաթ ե 200 մ-ից ավելի հարաբերական բարձրություն:Միայնակ լեռներ քիչ են հանդիպում: Դրանցից հայտնի են հրարուխներր, օրինակ’ Արագածը Հայաստանում: Շատ հաճախ լեռներր, միանալով միմյանց, ընդունում են շղթայաձև տեսք և կարող են ձգվել հա­զարավոր կիլոմետրեր: Լեռների այդպիսի ձևերր կոչվում են լեռնաշղթա­ներ, օրինակ’ Հիմալայների, Կովկասի, Զանգեզուրի լեռնաշղթաները:Ըստ բարձրության’ լեռները լինում են ցածր, միջին և րարձր:Այն լեռներր, որոնք ունեն 500-ից մինչե 1000 մ բացարձակ բարձ­րություն, կոչվում են ցածր լեռներ:Միջին բարձրությամբ լեռներն ունեն 1000-2500 մ բացարձակ բարձ­րություն, օրինակ’ Կարպատներր, Հայաստանում’ Վիրահայոց լեռներր: Այն լեռներր, որոնց բացարձակ բարձրությունր 2500 մ-ից ավելի է, կոչվում են բարձր, օրինակ’ Հիմալայներր, Ալպերր, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի լեռներր:Ըստ կառուցվածքի’ լեռներր լինում են ծալքավոր, ծալքաբեկորավոր և հրաբխային:Ծալքավոր են այն լեռներր, որոնց ապարաշերտերր երկրակեղևի շար­ժումների հետևանքով բարձրացել, ճկվել են, առաջացրել ծալքեր: Այդպես են գոյացել Կովկասի, Հիմալայան լեռներր, իսկ Հայաստանում’ Զանգեզուրի, Սևանա լեռներր : Ծալքավոր լեռները միլիոնավոր տարիների րնթացքում քայքայվել և բեկորատվել են’ վերածվելով ծալքաբեկորավոր լեռների, օրինակ’ Ուրալյան լեռներր:Հրաբխային լեռներր գոյանում են հրաբուխների ժայթքումից: Սրանք բնորոշ են Հայկական լեռնաշխարհի տարածքին, օրինակ’ Մեծ ե Փոքր Արարատները, Արագածը, Արայի լեռը :Ըստ հասակի’ տարբերում են երիտասարդ և հին լեռներ: Երիտասարդ լեռներր, հիմնականում, բարձր են, ունեն սրածայր կատարներ և զառիթափ լանջեր, օրինակ’ Հիմալայները:
Հին լեռներր ցածր են: Միլիոնավոր տարիների րնթացքում ներծին ե արտածին ուժերի ազդեցությամբ այդ լեռներր քայքայվել և բեկորատվել են, օրինակ’ Ուրալյան լեռները:

Комментарии

Популярные сообщения