Գործնական աշխատանք`սպիրտի թորումը,ձեթի և ջրի խառնուրդների բաժանումը բաժանիչ ձագարի միջոցով

Գործնական աշխատանք՝
Թորում`Սպիրտի  ջրային  լուծույթի  թորումը
Սարքավորումներ` Կլորատակ  կոլբ, քիմիական  սառնարան, ընդունիչ կոլբ,
սպիրտայրոց
Ազդանյութեր`սպիրտ, ջուր
Այս  եղանակով  կարելի  է  բաժանել  տարբեր  եռման  ջերմաստիճան  ունեցող  համասեռ  խառնուրդներ: Կլորատակ  կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված Վյուրցի  կոլբի  մեջ  լցնել  թորվող  հեղուկը, ընդ  որում` հեղուկի  ծավալը  չպետք է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը միացվում  է  սառնարանին, թեք   խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ:Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի   ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի   միջոցով:
Ձեթի  և  ջրի  անհամասեռ  խառնուրդի  բաժանումը  բաժանիչ ձագարով
Սարքավորումներ` բաժանիչ  ձագար, բաժակ   
Ազդանյութեր` բուսական  յուղը , ջուր
Խառնուրդը  լցնում  ենք 
 բաժանիչ  ձագարի  մեջ,  թեթև  հեղուկը`բուսական յուղը   բարձրանում  է  վերև: Բաժանիչ  ձագարի  տակ  բաժակ  ենք  ու  փականը բացում:  Ծանր  հեղուկը` բուսական  յուղը  բաժակի  մեջ  է  լցվում  և, բաժանման   սահմանըփականի  անցքին  հասնելիս` փականը  փակում  ենք:

Комментарии

Популярные сообщения