Գործնական աշխատանք՝կերակրի աղի մաքրումը

Սարքավորումներ` Լաբորատոր  կալան, սպիրտայրոց, բաժակ, ձագար, ֆիլտրի թուղթ, ապակե  ձող, կոլբ, ճենապակյա  թաս
Ազդանյութեր`կերակրի  աղ, ջուր
Բաժակում  լցրեցի  աղտոտված  կերակրի  աղը  և  վրան  ավելացրեցի  ջուր, խառնեցի  ապակե  ձողի  միջոցով: Անհամասեռ  խառնուրդ  ստացա: Ստացված պղտոր  հեղուկ  ֆիլտրեցի: Չլուծվող  մանր  մասնիկները  հեղուկից  բաժանելու նպատակով   օգտագործեցի չսոսնձված  ծակոտեն  թուղթ, որից  և պատրաստեցի  ֆիլտր:
Աղի  պղտոր լուծույթը  ֆիլտրի  վրա  լցրեցի  ապակե  ձողի  վրայով, որի  ներքին    ծայրն ուղղեցի  դեպի  ձագարի  պատը, հեղուկի  շիթը  ուղղեցի  ձագարի պատին:  















Ստացված
  Ֆիլտրատը  լցրեցի  գոլորշացման  ճենապակե  թասի  մեջ, որը տեղադրեցի  կալանի  օղի  վրա: Օղի  տակ  տեղավորեցի  ու  վառեցի սպիրտայրոցը  այնպես, որ    բոցի  արտաքին  մասը  թասի  հատակին  հպվի,  և լուծույթը  տաքացրեցի: Հեղուկ    մերթ  ընդ  մերթ  խառնեցի  ապակե  ձողով, որ չցայտի: Երբ  թասի  մեջ  լուծույթը   թանձրացավ, տաքացումը  դադարեցրեցի  ու թողեցի  այնքան, մինչև  հեղուկն    ամբողջությամբ  շոգեհանվի, և  առաջացած աղի  բյուրեղները  լրիվ  չորանան:



Հարցեր և վարժություններ
1. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա) կավճի ու ջրի, բ) սպիրտի և ջրի (օղի), գ) յուղի և ջրի, դ) յուղի ևբենզինի:
2. Լրացրե՛ք բաց թողած բառերը. «Մաքուր են այն նյութերը, որոնքունեն հաստատուն
Ֆիզիկական և քիմիական հատկություններ, բնորոշ ........................, ուստիև օժտված են խիստ որոշակի
հատկություններով»:
3. Ո՞ր խառնուրդները կարելի է բաժանել թորումով.
ա) սպիրտ և ջուր
բ) կավիճ և ջուր29
գ) կերակրի աղ և ջուր
դ) բենզին
4. Ավազը խառնվել է փայտի թեփի հետ: Առաջարկե՛ք եղանակ, որիմիջոցով հնարավոր է այդ
խառնուրդի բաղադրամասերն առանձնացնել:
5. Գեղամա լճի ջուրը թափանցիկ է, բայց լուծված աղեր էպարունակում: Ի՞նչ եղանակ
կառաջարկեք ՝այդ ջրից մաքուր նյութ ստանալու համար:
Հարկավոր է մի մեծ ֆիլտր վերցնել և ֆիլտրել ջուրը, ապա գոկորշացում կատարեինք և կունենայինք մաքուր աղ:
6. Դեբեդ գետի ջուրը հաճախ պղտոր է: Պատճառը ջրի մեջ կախվածկավի մասնիկներն են:
Ի՞նչ եղանակ կառաջարկեիք՝ մաքուր ջուր ստանալու համար:
7. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա: Օգնե՛ք հայրիկինբաժանել այդ
Հարկավոր է այն թորել:
խառնուրդը:



Комментарии

Популярные сообщения