Թարգմանություն

Աուդիո-տեքստը ռուսերեն
Նա լողում է միայնակ ծովերում և օվկիանոսներում, դահուկներով հասնում է հյուսիսային և հարավային բևեռներ, հեծանիվով անցնում է ամբողջ Ռուսաստանը, բարձրանում է աշխարհում ամենա բարձր սարերը, ճանապարհորդությունների ընթացքում գրում է գրքեր և հոդվածներ, նկարում է և լուսանկարում, անգամ մի անգամ երբ նա մենակ է եղել օվկիանոսում իրեն վիրահատություն է արել: Ֆյոդոր Կոնյուխովը ծնվել է 1951 թվականին, Ազովյան ծովում, մի ձկնորսի ընտանիքում: Դեռ փոքր ժամանակ սիրում էր հոր հետ նավարկության գնալ: Նա լավ լողում և վազում էր, իսկ 15 տարեկանում անցել է Ազովյան ծովը: Ֆյոդորը միշտ սիրել էր ծովը ու ավարտել էր  Օդեսսայի ծովագնացական և Լենինգրադյան բևեռային ուսումնարանները: 1977 թվականին կազմակերպել է ծովագնածություն զբոսանավով, դեպի խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասը: Գնացել է դահուկային էքսպեդիցիայի Արկտիկա և ահա 1990 թվականին Կոնյուխովը որոշեց միայնակ գնալ հյուսիսային բևեռ դահուկներով:
Նա կրում էր իրերով լի ծանր պայուսակ, քնում էր սառույցի վրա խփած վրանում և 72 օրվա ընթացքում հասավ հյուսիսային բևեռին: 5 տարուց Ֆյոդոր կոնյուխովը միայնակ ուղեվորվեց դեպի՝ հարավային բևեռ: Չնայած շատ անբարենպաստ պայմաններին, ջերմաստիճանը -60ցելսյուս, 30մ/վ քամի, նա հասել է հարավային բևեռին 59 օրում: Չնայած Կոնյուխովը պրոֆֆեսիոնալ ալպինիստ չէր 1987 թվականին, նա որոշեց բարձրանալ 5 մայրցամաքների սարերի գագաթներին: Էլբրուս՝Կովկասում 5642մ., Էվերեստ՝Ասիայում 8848մ., Կոստյուշկա սարը Ավստրալիայում 2230մ., Հարավ-Ամերիկյան Ակոնկագուան 6960մ., Կիլիմանջարո հրաբուխը՝Աֆրիկայում 5895մ., Հյուսիս-Ամերիկյան Մաք-Քինլին 6183մ., և Անտարկտիդյան բարձունքը՝Մասսիվ-Վինսոնը 5140մ.: Դրա վրա անցավ 5 տարի: Անտարկտիդայում ճանապարհորդը քիչ էր մնում մահանար, սովից և ցրտից՝էքսպեդիցիայի վերջում: Ինքնաթիռը չէր կարողանում թռչել 3 օր, շատ հզոր քամու պատճառով: Բայց ամենից շատ Ֆյոդոր Կոնյուխովը սիրում է ծովը և օվկիանը: Նա չորս անգամ, միայնակ նավարկել է ամբողջ աշխարհով: Առաջին անգամ նա նավարկեց զբոսանավով, Ավստրիալական Սիդնեյ նավահանգստից և հոտ լողաց նույն տեղը 224 օրից: Ճանապարհին առկա էին սառը քամին, ձյան և անձրևի հետ միասին, կետերի և սառցաբեկորների հետ վտանգավոր հանդիպումները: Ճանապրհորդը 11 կիլոգրամ նիհարել էր: Արդեն մի տարի հետո Կոնյուխովը մեծ զբոսանավով ուղեվորվեց իր երրկրորդ շուրջաշխարհյա ճանապարհորդությանը, որը անցնում էր Էկվադորով, Թայվանով, Սինգապուրով, Հնդկական օվկիանոսով, կարմիր և միջերկրական ծովերով, ջիբրալթարով, Ատլանյան օվկիանոսով, Հավայան կղզիներով, և հետ Թայվան և մտնելով բոլոր մայրացամաքներ: Այդ ճանապարհորդության ընթացքում, եղել է մի այսպիսի դրամատիկ և հերոսական հատված: Ֆիլիպինների մարզում, նավապետը ծանր հիվանդացել էր: Երբ նա հիվանդանոցում էր, ծովահենները տարել էին նրա նավը ուրիշ կղզի: Բայց Կոնյուխովը ծառայել էր Բալթիկ ֆրոնտում, եղել էր Վիետնամում և Նիկարագուայում: Նա դուրս էր եկել հիվանդանոցից և գողացել էր, այլ ծովահենների նավակը, որպեսզի գտնի իր զբոսանավը, կղզիներից մեկում: Բոլոր ճանապարհորդություններում Ֆյոդոր Կոնյուխովը ժամանակ է գտել նկարելու և գրելու համար: 1999 թվականին նրա գրքերից երեքը վաճառքի դուրս եկան: <<Եվ տեսա ես նոր երկինքը և նոր ցամաքը>>, <<Գավր Չարլզտոն>> և <<Ինչպես էին հայտաբերում Անտարկտիդան>>, իսկ ավելի վաղ <<Ալմանախ. Ռուս ճանապարհորդ>> գիրքը: Ահա թե ինչ է ասում ինքը Ֆյոդոր Կոնյուխովը, իր ճանապարհորդությունների փիլիսոփաթյան մասին՝<<Ես ճանապարհորդ եմ: Ճանափարհորդությունները ինձ օգնում են հասկանալ կյանքի իմաստը: Ես ուզում եմ իմանամ, թե ինչու է մարդը ծնվում, անցնում բազմազան դժվարությունների միջով, ամուսնանում է, լույս աշխարհ է բերում երեխաներ, իսկ հետո մահանում է և այդպես անվերջ: Հիմալայներում կամ Օվկիանոսում միայնակ, ես դրա մասին շատ եմ մտածել: Միայն ճանապարհորդության ժամանակ և հնարավորություն և ժամանակ կա դրա մասին մտածելու համար: Նրան ով ուզում է բարձրանալ Էվերեստը, ոտքով հասնել մինչև Հյուսիսային բևեռ, ես ուզում եմ ասել, որ սկզբում պետք է գտնի և հասկանա ինքն իրեն:

Комментарии

Популярные сообщения