Քիմիական նյութերի ճանաչումը ըստ ֆիզիկական.քիմիական և ֆիզիոլոգիական հատկությունների

Այն հատկանիշները,որոնցով նյութերը նմանվում կամ տարբերվում են իրարից կոճվում են հատկություններ:Հատկությունները բաժանվում են`ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:
Ֆիզիկական հատկություններն են`նյութի ագրեգատային վիճակը,գույնը,հոտը,համը,լուծելիությունը ջրում,պլաստիկությունը,խտությունը,ջերմա- և էլեկտրահաղորդականությունը և այլն:
Քիմիականը`թե տվյալ նյութը ինչպիսի այլ նյութերի հետ է փոխազդում առաջացնելով նոր նյութեր:
Ֆիզիոլոգիականը`նյութի աղդեցությունը կենդանի օրգանիզմների վրա:


Քիմիական նյութերի դիտում, նկարագրում, չափում, քիմիական փորձ:

Ներկայումս ավելի քան 25 միլիոն նյութ է հայտնի: Ինչպե՞ս դրանք տարբերակել,
ինչպե՞ս ուսումնասիրել: Այդ հարցում մեզ կօգնեն մեր տեսողությունը, գիտակցությունը,
լսողությունը, համի, հոտի զգացողությունները և ֆիզիկական գործիքները:
Փորձասեղանին դրված են միատեսակ չորս բաժակ` ապակե, ալյումինե, պղնձե և
կապարե: Պղինձը տարբերվում է մյուսներից իր կարմրավուն գույնով, ապակին
թափանցիկ է, իսկ ալյումինը և կապարը նման են. երկուսն էլ մոխրագույն են: Եթե
բաժակները մեր ձեռքը վերցնենք, կզգանք, որ կապարն անհամեմատ ծանր է ալյումինից:
Ինչպե՞ս տարբերեցինք ապակի, պղինձ, ալյումին և կապար նյութերը: Մենք
առանձնացրինք գլխավոր հատկանիշները` գույնը, թափանցիկությունը, խտությունը:
Հատկանիշները, որոնցով նյութերը տարբերվում են մեկը մյուսից կամ նմանվում են
իրար, անվանվում են հատկություններ:
Հատկություններն ուսումնասիրվում են՝ որոշակի պայմաններում նյութերը
նկարագրելու, տարբերակելու և օգտագործելու համար:
Նկարագրել նյութը՝ նշանակում է թվարկել նրա հատկությունները: Տարբերում են
նյութերի ֆիզիկական, քիմիական հատկությունները և ֆիզիոլոգիական ազդեցությունը կենդանի օրգանիզմի վրա:
Դուք բնագիտությունից և ֆիզիկայից արդեն գիտեք, որ յուրաքանչյուր նյութ ունի
որոշակի ֆիզիկական հատկություններ, որոնցով այն տարբերվում է մյուսներից:
Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ,
պինդ), գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտ-
րահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները, լուծելիությունը ջրում և այլ լուծիչներում:
Ագրեգատային վիճակը (գազ, հեղուկ, պինդ), գույնը, հոտը, համը կարելի է որոշել և
նկարագրել զգայարանների օգնությամբ:
Նյութերի լուծելիությունը հեշտ կարելի է որոշել փորձով: Այդպիսի փորձ դուք
կատարում եք տանը ամեն օր: Մենք լավ գիտենք, որ շաքարը և աղը հեշտությամբ լուծվում են ջրում:
Բնության մասին գիտելիքը մարդը ստանում է շատ կարևոր եղանակով`
դիտարկումով:
Դիտարկումը ուշադրության կենտրոնացումն է ճանաչվող օբյեկտի վրա` այն
ուսումնասիրելու նպատակով:
Դիտարկումը շրջակա աշխարհի առարկաների մասին պատկերացումների
նպատակաուղղված ընկալման գործընթաց է: Դիտարկումով մարդը տեղեկատվություն է
կուտակում շրջակա աշխարհի վերաբերյալ, համակարգում դրանք և փնտրում
օրինաչափություններ: Հաջորդ կարևոր քայլը այն պատճառների փնտրտուքն է, որոնցով
բացատրվում են գտնված օրինաչափությունները: Որպեսզի դիտարկումը արդյունավետ լինի, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պայմանները.
1. հստակ որոշել ուշադրության առարկան` կոնկրետ նյութը, նրա հատկությունները կամ մի նյութի փոխարկումը մյուսի, այդ փոխարկման իրականացման պայմանները:
2. Դիտարկողը պետք է իմանա՝ ինչու է անցկացնում դիտարկումը, հստակ ձևակերպի դիտարկման նպատակը:
3. Որպեսզի դրված նպատակը հասանելի լինի, կարելի է կազմել դիտարկման պլան: Եթե դիտարկումից արդյունք է ստացվել, ապա այն բացատրելու համար կարելի է վարկած առաջ քաշել:
Գիտական դիտարկումը տարբերվում է կենցաղային դիտարկումից: Որպես կանոն,
գիտական դիտարկումը կատարվում է խիստ հսկվող պայմաններում: Առավել հաճախ այդպիսի դիտարկում կատարվում է հատուկ տարածքում`փորձասենյակում .Դիտարկումը, որը կատարվում է հսկվող պայմաններում, անվանվում է
փորձարկում՝ էքսպերիմենտ («էքսպերիմենտ» բառը լատինական ծագում ունի
(experimentum), որը հայերենում թարգմանվում է «փորձ»): Փորձը թույլ է տալիս հաստատել կամ ժխտել այն վարկածը` ենթադրությունը, որը ծնվել է դիտարկումից: Այդպես ձևավորվում է եզրակացությունը:
Ընդունված է փորձը ձևակերպել հատուկ մատյանում, որն անվանվում է լաբո-
րատոր: Այդ նպատակի համար կարելի է վերցնել սովորական տետր, սակայն գրան- ցումը նրանում կլինի մի փոքր անսովոր: Նշվում են փորձի կատարման ժամանակը, անվանումը, փորձի ընթացքը, որը հարմար է գրանցել աղյուսակի ձևով.

Комментарии

Популярные сообщения