Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ամբողջական ամփոփում

Երրորդ գլուխ, առաջադրանքներ.
·         Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. Սողոսկել-գաղտնագողի դուրս կամ ներս մտնել, սլանալ-սուրալ, նպաստել-խթան հանդիսանալ, սևեռուն-ակնապիշ, հեգնաբար-հեգնական, կկոցել-ուղել, խարդախ-խաբեբա, խոժոռել-մռայլել, չարախնդալ-անարգել, վհատվել-հուսահատվել, պատկառելի-պատկառ, անախորժություն-անհաճություն, համակրելի-խանաղատել, նվաճել-գրավել, ջանք-տանջանք, ստանձնել-համաձայնեցնել, ժլատ-ագահ, չարաբաստիկ-վատաբախտ:

·         Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում  լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել: Պատմիր այդ մասին:
·         Մեծերի պահվածքը ինձ ստիպում է լուրջ վերաբերվել ուսմանը: Երբ ես հաճախ փողոցով անցնում են, մեր աղքատ հարևանի ընկերներից մեկը ինձ հանդիպելով, սկսում է դասախոսություն կարդալ, որպեսզի ես լավ սովորեմ և ինչպես ասում են նրանք ՙՙտաքսու շոֆեր՞՞  չլինեմ:
·         Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր:
·         Բախտը մի անգամ է դուռը թակում:
·         Գետը ամեն անգամ գերան չի բերը:
·         Ջրի բերածը, ջուրն էլ կտանի:
·         Դուն քուն, բախտդ արթուն:
·         Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:
·         Առանց ծիծաղ մարդը դժբախտ է լինում: Եթե ծիծաղը չլինի մարդուն շատերը չեն հասկանա և նրա բնավորությունը սխալ կհասկանային:




Երկրորդ գլուխ, առաջադրանքներ.
·         Գրել տրված բառերի հոմանիշներ. Ցնծալ-ուրախանալ, մտախոհ-մտասույզ, վճիռ-որոշում, գաղտնաբար-թաքուն, խցկել-ճխտել, թուխ-թխաթույր, կարկամել-պապանձվել, տատանվել-երերալ, հեկեկալ-հեծկլտալ, խռպոտ-կերկեր, լողլող-երկայնահասակ, ճաղատ-քաչալ, փարթամ-ճոխ, քրքջալ-հռհռալ, հազվագյուտ-հազվադեպ, ծլկել-թաքնվել, ընկճվել-ճնշվել, տաղտկալի-ձանձրալի:
·         Թիմն ինքն էլ չգիտեր, թե ինչու՞ ծիծաղեց, բայց այդ մասին նա չէր էլ մտածում: Նա դեռ այն հասակում չէր, երբ մարդիկ շատ են մտածում իրենց անձի ու իրենց արարքների մասին: — Իսկ քո կարծիքով ինչու՞  նա ծիծաղեց:
·         Որովհետև հիշեց այն ուրախ օրերից մեկը, երբ նա իր ամենա սիրած մարդու հետ էր լինում:
·         Ուրախությունն ու վիշտը միշտ կողք-կողքի են ապրում: — Մեկնաբանիր այս միտքը՝ համաձայնելով կամ հերքելով այն:
Ես համաձայն եմ այս մտքի հետ: Այս վիպակում Թիմը կորցրել էր իր հորը, բայց երբ հիշում էր իր հոր հետ լավ անցկացրած ժամանակը, նրան ուրախություն էր համակում: Ընդհանրապես բոլոր էմոցիաները իրար կողք են բնակվում: Ատելության հիմքում է ընկած սերը, վատության մեջ լավությունը: Նեգատիվ էմոցիաների հիմքերում են ընկած պոզիտիվ էմոցիաները: Միշտ վատի մեջ լավն է հարկավոր գտնել:

 

 

 

 

5. Доверие:
Во-первых, к школьным работникам и учителям: нет проверок, РОНО, методистов, обучающих как обучать и проч. Программа образования в стране – единая, но представляет собой только общие рекомендации, и каждый педагог использует тот метод обучения, который считает подходящим.
Во-вторых, доверие к детям: на уроках можно заниматься чем-то своим. Например, если на уроке литературы включен учебный фильм, но ученику не интересно, он может читать книгу. Считается, что ученик сам выбирает, что для него полезнее.
С этим принципом тесно связаны два других:

Հավատարմություն

Առաջնահերթ, անռադառնանք դպրոցի աշխատողներին և ուսուցիչներին. Չկան մեթոդիստի ստուգումներ, որոնք սովորեցնում են, թե՝ ինչպես սովորեցնել և այլն: Ուսուցման ծրագիրը երկրում միակն է, բայց իրենով ներկայացնում է միայն միասնական խորհուրդները և ամեն օր պեդագոգը ընտրում է այն ուսուցանման մեթոդը, որը հարմար է համարում: Երկրորդ հերթին՝ երեխաների հանդեպ վստահություն. Դասերի ժամանակ կարելի է քեզ հետաքրքրող ինչ որ բանով զբաղվել: Օրինակ՝ եթե գրականության դասին ուսուցանող ֆիլմ է միացրած, բայց սովորողին այն հետաքրքիր չէ, նա իրավունք ունի գիրք կարդալ: Ընդունված է համարել, որ սովորղը ինքն է ընտրում այն, ինչ իր համար օգտակար է: Այս սկզբունքի հետ կարպված են ևս երկուսը:

 

 

 

Հունձքը կը ժողվիմ

 

1.Հունձք կժողվեմ մանգաղով,

2.-Լուսնակը յարս է-

1.Ակոս ակոս ման գալով:

2.-Սիրածս հարս է:-

 

1.Գլխեբաց եմ ու բոբիկ,

2.-Անո՛ւշ են հովեր-

1.Արտերուն մեջ թափառիկ:

2.-Մազե՛րն են ծովեր:-

 

1.Ցորեն, կակաչ, կարոտով,

2.-Կաքավը կուլա-

1.Կապեցի մե՛կ նարոտով:

2.-Ձեռքերն են հինա:-

 

1.Հասկերուն մեջ, վերևեն

2.-Ասուպը անցավ-

1.Աստղեր մյուռոն կծորեն:

2.-Դեմքս լուսացավ:-

 

1.Արտս խոզանով մնաց

2.-Կերթա՛ լուսնակը-

1.Դեզերով լեռ եմ շինած:

2.-Սի՛րտս է կրակը:-

 

1.Մանգաղս քարին եկավ.

2.Յարս յա՛ր ունի-

1.Քարեն լորիկը թռավ:

2.-Լե՛րդս կարյունի:-

 

Առաջադրանքներ

1.Բանաստեղխության տողերը համարակալիր կենտ և զույգ թվերով:                                  

 

2.Ի՞նչ է ներկայացված կենտ համարներով տողերում:

Կենտ համարներով տողերի տակ ներկայացված է հնձվորի աշխատանքը, որը գիշերվա ուշ ժամին արտերի մեջ բոբիկ թափառում է և մանգաղում իր արտը:

 

3. Ի՞նչ է ներկայացված զույգ համարներով տողերում:   

Զույգ համարներով տողերում ներկայացված է հնձվորի հոգեվիճակը:

 

4.Ինչո՞վ են կապվում իրար հետ կենտ և զույգ համարներ ունեցող տողերը:   

Նրանք միացնում են հնձվորի աշխատանքը և հոգեվիճակը և ցույց տալիս, թե դրանք ինչքան են իրար համապատասխանում:

 

5.Ներկայացրու քնարական հերոսի տրամադրությունը:

Նա արտերում է, գիշեր լուսնյակի տակ, դաշտում գեղեցիկ տեսարան և նա աշխատանքի հետ միաժամանակ մտահոգվում էր իր սիրած օրիորդի կարգավիճակի մասին:

 

6. Առանձնացրու ամենալարված, ամենասուր հատվածը, հիմնավորիր:

1.Մանգաղս քարին եկավ.

2.Յարս յա՛ր ունի-

1.Քարեն լորիկը թռավ:

2.-Լե՛րդս կարյունի:-

 Ես առանձնացրեցի տվյալ հատվածը, քանի որ ռոմանտիկ հոգի ունեցող, սիրող մարդու համար, չկա ավելի սարսափելի բան, քան իր սիրոն կորցնելը:

 

                                  

Ձոն

Առաջադրանքներ.
Առաջին տուն  
·         Նկարագրիր հին հայրենիքը՝ ըստ բանաստեղծության առաջին տան:
Փառավոր և հաղթական:
·         Քուրմեր երգելիս լույս է վառվումինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:
Որովհետև Վարուժանը կարծում էր, որը քուրմերը լույս են սփռում մարդկանց վրա:
Երկրորդ տուն
·         Նկարագրիր հայ պանդուխտին՝ ըստ բանաստեղծության երկրորդ տան:
Հայպանդուխտը կարոտի զգացմունքով լի
·         Հարսներ երգելիս ողբ է լսվում — ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:
Երրորդ տուն
·         Նկարագրիր զոհերին՝ ըստ բանաստեղծության երրորդ տան:
·         Վերքեր երգելիս սիրտն է դուրս գալիս  ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:
Չորրորդ տուն
·         Նկարագրիր որբ տունը՝ ըստ բանաստեղծության երրորդ տան:
·         Օջախ երգելիս ծուխ է ելնում ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:
Հինգերորդ տուն
·         Նկարագրիր հայ մարտիկին՝ ըստ բանաստեղծության չորրորդ տան:
·         Վրեժ երգելիս բոց է ելնում ինչպե՞ս կբացատրես այս զուգակցումը:
Գտիր Ձոն բառի նշանակությունը, փորձիր բացատրել, թե բանաստեղծությունն ինչու՞ է կոչվում ,,Ձոն,,:
·         Ստեղծագործական աշխատանքփորձիր գրել քո ձոնը (արձակ)՝ ուղղված այն հայրենիքին, որը դու ես ճանաչում:


Ընթերցում ենք արևմտահայերեն
7-րդ դասարան
Անդաստան
Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությու՜ն թող ըլլա
․․․
Ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին
Ու երբ հընչե կոչնակն ամեն գյուղակի`
Օրհներգությու՜ն թող ըլլա:
Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությու՜ն թող ըլլա
․․․
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածին`
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:
Հյուսիսային կողմն աշխարհի
Առատությու՜ն թող ըլլա
․․․
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդի.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի`
Բերկըրությու՜ն թող ըլլա:
Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերություն թող ըլլա
․․․
Ծաղկի` մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
Սիրերգությու՜ն թող ըլլա:
Առաջադրանքներ.
·         Բացատրիր հետևյալ փոխաբերությունները.
ա/ ոչ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին:
Օսմանյանների թափած արյունի փոխարեն, թող հայի քրտինքը աշխատանքից թափվի:
բ/ Ամեն աստղե ցող կայլակի
Ու ամեն հասկ ձուլե ոսկի
Թող նրա աշխատանքը այնքան լավը լինի, որ ոսկե ցորենը աճի-աճի-աճի-աճի-աճի-աճի շատ որակով:
գ/ Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին
Ոսկե ցորենի ծովի մեջ, թող գերանդին միշտ ցորեն հնձի:
դ/ Ծաղկի մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն
Թող ծաղիկներ աճեն և նրանց նեկտարը մեղուներին լինի, իսկ ժողովուրդը ուրախ գինի խմեն:
·         Ինչպիսի՞ հայրենիք է ուզում ունենալ քնարական հերոսը, ի՞նչն է կարևորում: Ի՞նչը կփոխեիր կամ ի՞նչ կավելացնեիր (պակասեցնեիր):
Որտեղ ամեն ինչը ներդաշնակ լիներ: Ես նաև կավելացնեի լավ մանկություն երեխաներին, և թեթև աշխատանք մեծահասակներին:
·         Մաղթանքներից մեկն ընտրիր որպես վերնագիր. պատճառաբանիր ընտրությունդ:
Հորդի գինին բաժակներուն
Ես կընտրեի “Հորդի գինին բաժակներուն”, քանի որ հայ ազգի ամենա մեծ ուրախությունը դա պարերն են և գինին:







Ցանկապատ
Վաղուց, շատ վաղուց, գուցե դեռ պապերի օրից Մինասի ու Թևոսի այգիները գտնվում էին իրար կողքի: Իրանք իսկապես այգիներ չէին, այլ փոքրիկ պարտեզներ՝ ծուռումուռ պտղատու և անպտուղ ծառերով, որոնք իրանց անկարգ շարքերով հիշեցնում էին իրար խառնված զորք. երևում էր, որ տերերն այնքան էլ հոգածություն չունեն նրանց վրա. ծառերից շատերն արմատից ու բներից շևակալել էին ու փրչոտել, ինչպես սանր ու մկրատի երես չտեսած որբի գլուխ. շատ տեղ ծեր, խլխլոտած ծառերի կողքին անձնապաստանի պես իրենց գլուխն էին բարձրացրել ջահել ծառեր, որ կարծես ծերերին արհամարհելով աշխատում էին տեղ անել իրենց և երկինք պարզել դալար, աճող կատարները։ Տեղ-տեղ էլ վայրի պատատուկը, օձի նման այս կամ այն ծառին փաթաթված, ճգնում էր սարդի պես իր շոշափուկներր մեկնել դեպի հարևան ծառը... Թեև այսպես անխնամ էին փոքրիկ պարտեզները, բայց արժեր գարնանը նայել նրանց։ Երբ կեռասենիներն ու խնձորենիները փթթում էին ծաղիկներով և կանաչը թավիշի նման փայլում էր նրանց տակ, իսկ մեղուներն անվերջ աղմկում էին նրանց ծաղկեբաժակների մեջ- մի կատարյալ հարսանիք էր լինում այդ փ՚ոքրիկ պարտեզներում. ծառերը նմանում էին պճնած նորահարսերի, իսկ մեղուների անլռելի երգը հիշեցնում էր հարսանեկան հանդիսավոր նվագածություն... Եվ այդ ժամանակ, իսկապես, արժեր նայել նրանց։
Ինչպես պարտեզները, այնպես էլ տները հարևանների՝ գտնվում էին իրար կողքի, հենց նույն պարտեզների ծայրում, և այնքան մոտ էին իրար, որ երբ մեկի ներսը խոսվում էր՝ լսվում էր մյուսի բակում, որովհետև թե պարտեզները և թե տների բակն իրարից բաժանողը մի հասարակ ցանկապատ էր, փշոտ թփերից ու մացառներից շինված մի հի՜ն ցանկապատ։
Օ՜, այդ ցանկապատը... Որքա՜ն վեճ, կռիվ ու գանգատ էր տեսել դա. քանի՜ դատավոր, հաշտարար ու միջնորդ էր եկել դրա մոտ...
Ցանկապատի այդ վեճը, պետք է ասած, հին էր: Սկզբում հայրերն էին վիճում, ապա վեճն անցավ որդիներին՝ Մինասին ու Թևոսին, որոնք արդեն սպիտակախառն մորուքով, հիսունն անց մարդիկ էին, հարսների ու թոռների տեր։
Վեճն, իսկապես, վերաբերում էր ցանկապատի այն մասին, որ մի սաժեն տարածության վրա երկու տեղ աղեղի ձևով ծռվում էր աջ ու ձախ և, սալորի մի ծառ գրկելով, դնում էր դեպի փողոց։ Վեճը հենց այդ ծուռ տեղերի մասին էր։ Հարևաններից յուրաքանչյուրը գտնում էր, որ ծուռ տեղը պետք է ուղղվի հարևանի հաշվին, ուստի և ոչ մեկը չէր զիջում։ Վեճն, իհարկե, տարեն տասներկու ամիս չէր շարունակվում, բայց ամեն անգամ, գարունը բացվելուն պես, երբ անհրաժեշտ է լինում պարտեզները մաքրել անցած տարվա աղշպանքից և ցանկապատը նորոգել նոր թփերով ու ծա՚ռաճյուղերռվ, նորոգվում էր և հին վեճը հարևանների միջև։
— Պետք է մի ոտը դպա քեզ դնես չափարը,— ասում էր նրանցից մեկը, երբ տեսնում էր հարևանը կամենում է ցանկապատը կարգի բերել։
Մյուսը, խռով լեզուն բանալով, խուսափուկ հայացքով պատասխանում էր.
— Ընչի՞ որ. հազիր դու պտի մի ոտը քեզ քաշես. քու կողմից է ծուռը։
- Ներեղություն կանես, ծռողը քո հերն է եղել, դու էլ պըտի...
- Իմ հե՞րը...
— Հա, հենց քո ագահ հերը:
- Ագահը դո՛ւ ես...
Ու երկուսն էլ վիրավորվում էին և ավելորդ խոսքեր ասում իրար։ Նրանց ձայնի վրա տներից իսկույն դուրս էին թափվում որդիները, կանայք. հարսները գլուխները հանում էին դռներից կամ լուսամուտներից, երեխաները վազում էին խաղի տեղից, ու սկսվում էր լեզվակռիվ. բոլորն էլ խոսում էին միասին և աշխատում միանգամից մի քանի խոսք ասել: Մի երկու րոպեում իրար գլխով էին տալիս հին ու նոր, կրկնում էին այն բոլորը, ինչ ասել էին անցյալ տարի, և ասում էին բաներ, որ երբեք չէին ասել. կամ ծաղրում էին իրար պակասություն ու խոսելու ձև։ Թևոսը հեգնում էր Մինասի բարձր հասակն ու «սարսաղ» մտքերը, Մինասը զարմանում էր նրա կարճ բոյ՚ի ու մեծ-մեծ խոսքերի վրա։ Հաճախ դիմում էին հայհոյանքի կամ շոշափում ոսկորները վաղուց մեռած ծնողների.— «Քո հերն ի՞նչ էր. մեր գութանի խոփը կերավ»... Երբեմն էլ փորձում էին հարձակվել իրար վրա, բայց հարևանները միջամտում էին, համոզում, խնդրում՝ հանգիստ լինել։ Մեծերին նայելով՝ հայհոյում էին միմյանց և երեխաները, իսկ կանայք քիթները վեր քաշելով, ցանկապատի երկու կողմից չանչում էին իրար.
Ի՜ի՜, հողեմ ձեր գլուխը...
Շատ ժամանակ վեճը վերջանում էր նրանով, որ կամ դրացիների միջամտությամբ ցրվում էին իրանց տները, կամ երկուսն էլ ջոկ-ջոկ գնում էին դատարան:

♦♦♦
Վերջին անգամ նրանց վեճը տեղի ունեցավ պատերազմի ժամանակ, այն օրերին, երբ թշնամին գրավել էր Կարսը և առաջ էր խաղում, և հենց այն օրը, երբ գյուղը պիտի գաղթեր։ Չնայած, որ շարունակ վատ լուրեր էին գալիս, տեղացիներն այնուամենայնիվ, աստծուն ապավինած, մխիթարվում էին նրանով, որ թշնամին դեռևս չի մոտեցել իրենց գյուղին, որ գուցե ետ դառնա, ուստի և այդ օրն ամեն մեկը շարունակում էր իր սովորական աշխատանքը։
Գարնան արևկա օր էր. օդը վետվետում էր արձակ դաշտերում և գյուղի կտուրների վրա. զգացվում էր ծաղկող ծառերի և նոր կանաչի հոտ. հավերն աչքերը խուփ՝ տաքանում էին արեգընդդեմ պատերի տակ. փողոցների եզերքին և ցանկապատերի արանքում աճում էր եղինջը։
Մինասը չուխեն հանած, ուրագը ձեռին չթի մաճ էր շինում իր թակում և միաժամանակ նայում պարտեզն արած նորածին հորթերին, որ վախվխելով դունչները մոտեցնում էին ծառերի բներին, թփերին, հողին և միշտ դողահար ծուլ լինում (գոմից նրանց առաջին անգամն էին դուրս բերել): Մեկ էլ հանկարծ նրանք խրտնեցին և փախան դեպի այգու խորքը։ Եվ երբ Մինասը ելավ տեղից իմանալու, թե ինչի՞ց արդյոք նրանք խրտնեցին, նա նկատեց հարևան Թևոսին, որ չուխի փեշերը ետ ծալած՝ ինչ-որ բան էր անում ցանկապատի մոտ։
Հարևանին տեսնելով՝ Մինասը թողեց ձեռքի մաճը, ի՞նչ է անում Թևոսն այնտեղ... Նա ուրագը խրեց գոտին՝ մեջքի կողմից և գնաց դեպի ցանկապատը։ Թևոսը ծառերից կտրած չոր ճղափայտեր էր խրում ցանկապատի մեջ, երևի ցանցառ տեղերը խտացնելու համար։ Մինասը կանգ աոավ, կուրծքը դուրս գցեց և ձեռները կանթեց մեջքին։ Իր այդ կեցվածքով և համառ նայվածքով նա, կարծես, հարևանին հասկացնել էր կամենում, թե ինքը քնած չէ։ Թևոսը սակայն սրա ներկայությունը նկատելով՝ ձևացնում էր, իբր թե ոչինչ չի տեսնում և, գլուխը կախ, շարունակում էր իր գործը հանդարտ ու անխոս արհամարհանքով: Այսպես շարունակվեց մի քանի րոպե։ Հարևանի անտարբերությունը վերջապես վրդովեց Մինասին. նրա սափրած ներքին ծնոտը դողաց մալոռուսական բեղերի տակ:
Ի՞նչ ես անում,— հարցրեց նա զուսպ զայրույթով և մի այնպիսի չոր եղանակով, որ հատուկ է խռով մարդկանց, երբ նրանք, հարկադրված, խուսափող հայացքներով դիմում են միմյանց: Անցած տարվա վեճից հետո նրանք առաջին անգամ էին կանգնում դեմ առ դեմ:
Թևոսը չպատասխանեց։ Նույն անտարբերությամբ նա շարունակում էր ճյուղերը խրել ցանկապատի մեջ։
Մինասն ավելի վրդովվեց։
Քեզ եմ ասում է՜, էդ ի՞նչ ես անում։
Աչքերդ տեսնո՞ւմ չեն,— պատասխանեց Թևոսը հանդարտ։
Կույր չեմ. բայց քեզ ո՞վ է իրավունք տվել որ...
Ումի՞ց պետք է իրավունք խնդրեմ իմ բանի համար։
Մինասն ավելի վիրավորվեց հարևանի արհամարհական պատասխանից։ Այդ արդեն չափազանց էր։ Ինչպե՛ս թե ումի՞ց պետք է իրավունք խնդրի. իհարկե` իրենից։
Ձեռ մի՛ տալ էս չափարին,— գոչեց նա հանկարծ:
Ձեռ մի՛ տալ։
Ի՞նչ. չափարը քո՞՜նն է...
Ո՛ւմն է բա... Քո՞նն է։ Հերիք չի ծռել ես դեսը, հիմի էլ ճղներ ես կոխում, որ զավթե՜ս, հա՞՜... Թո՛ղ, ասում եմ, ձեռ մի՛ տալ...
Եվ Մինասը ձեռը թափ տվեց սպառնալից։
Բայց հարևանը նրան չէր լսում և նույն հանդարտությամբ շարունակում էր իր գործը։
Մինասն իր սպառնալիքը կրկնեց։
Հարևանը պատասխանեց միայն.
Գլուխ մի տանիլ։ Հերի՛ք, հա...
Շունը դո՛ւ ես...
Ու կանգնեցին դեմ-դիմաց և սկսեցին ծանր խոսքերով վիրավորել իրար. նորից հիշեցին մեռելներին, ծաղրեցին միմյանց պակասություն, հանդիմանեցին իրար՝ ագահության համար։
Նրանց աղմուկի վրա անցորդները կանգ առան փողոցում և, վիզները երկարած, ցանկապատից նայեցին կռվողներին. երեխաները ավելի լավ տեսնելա համար մագլցեցին դիմացի կիսապատի վրա, հավաքվեցին հարևանները աշխատանքի գործիքներով` բահ, փոցխ, ջրի կուժ ձեռներին: Վրա հասան և կռվողների տնեցիները, մանուկներն ատելությամբ նայեցին իրար, հարսները գլուխնին օրորեցին տրտմությամբ, իսկ կանայք սկսեցին քաշքշել ամեն մեկն իր ամուսնու փեշը, անեծքներ ուղղելով հակառակորդի անձին ու ցեղին։ Այդ քաշքշուկը սակայն հակառակորդների զայրույթն ավելի գրգռեց։ Մինասը հարևանին սպառնաց գոտկից հանած ուրագով, իսկ Թևոսը ցանկապատից վերցրած փշոտ ճյուղով։
Մի թող հլա՜,— ասում էր Մինասը դեպի հարևանը գնալով։
Մի թո՛ղ, թո՛ղ մի,— ասում էր Թևոսը նույնպես դեպի հարևանը գնալով։
Բայց կանայք չէին թողնում, նրանք ամբողջ ուժով ձգում էին ամուսինների փեշերը, և նրանք ցանկապատի շնորհիվ իրար մոտենալ չէին կարողանում։
Կռիվը կարող էր մեծանալ, եթե որդիները տանը լինեին, բայց նրանք, բարեբախտաբար, բանակումն էին, ուստի և դրացիներին հաջողվեց շուտով դադարեցնել հարևանների ընդհարումը։
Մինասը սակայն իրան վիրավորված զգալով, չուխան վերցրեց և, թևերը փողոցում հագնելով, գնաց դատարան։
Թևոսը կամենում էր հետևել նրան, բայց կինը չթողեց։

♦♦♦
Չանցավ քսան րոպե՝ Մինասը վերադարձավ` հետը բեբեվլով տանուտերին և գյուղական դատավորներին։ Տանուտերը, որ մի շատ նիհար, բարձրահասակ և ուղիղ մեջքից սկսվող ոտքերով չոր-չոր մարդ էր՝ երկարաճիտ ու սրաքիթ մույկերով, անբաժան ճիպոտը ձեոին, դատավորներին բերել էր հարևանների վեճին միանգամ ընդմիշտ վերջ տալու մտքով, որովհետև իր տանուտերության օրերում նա չորս անգամ զբաղվել էր այդ վեճով և միշտ ապարդյուն։ Այսօր առանձնապես նրա տրամադրությունը վատ էր, որովհետև կինը նորից աղջիկ էր բերել։
Կանչեցին Թևոսին։ Լսեցին կողմերի բացատրությունը, ապա չորսն էլ ջոկ-ջոկ զննեցին ցանկապատի աղեղնաձև մասերը, առանձին խորհրդակցեցին իրարու հետ և վճիռ կտրեցին.- ծուռ տեղերը շտկել և ցանկապատին ուղիղ շարունակություն տալ: Ի՞նչ կասեն սրա հարևանները: Դատավորների կարծիքով` այս վճիռը պետք է երկուսին էլ բավարարի:
Հարևանները դժգոհության նշաններ ցույց տվին:
Առաջինը խոսեց Մինասը։
Իհարկե, դատավորների վճիռն իր համար օրենք է, բայց նա դատավորներին բերել է արդար գործ տեսնելու և ոչ թե նրա համար, որ իր հողը վերցնեն ուրիշի տան։
Ծուռը նրա կողմից է, նա էլ պետք է մի երկու ոտը իրան քաշի, որ...
Թևոսը ցնցվեց և աղմուկով շունչ քաշեց քթածակերով։
Ո՜նց չէ։ Այդպես բան չկա։ Դատավորների վճիռը իր համար էլ, իհարկե, օրենք է, բայց քանի որ ծռողը եղել է Մինասի հայրը, Մինասն էլ պետք է ուղղի։ Այդպես մարդուն նա մի թիզ էլ հող չի տա մեկնվելու...
Էդ էլ էն չդառա՜վ, որ...
Նրանք ուզում էին նորից վիճել, բայց տանուտերն իր չոր ձայնով սաստեց և, ապա, դատավորների վճիռն ի կատար ածելու համար, ձեռի ճիպոտի նշանով կանչեց այդտեղ՝ մոտիկ փողոցում կանգնած վեճի վախճանին սպասող գյուղացիներից երկուսին։ Առաջ եկան երկու առույգ երիտասարդ։ Տանուտերը կարգադրեց՝ քանդել ցանկապատի ծուռ տեղերը մի սաժեն երկարությամբ և ուղիղ գծով միացնել իրար։ Հարևանները փորձեցին ընդդիմանալ։ Թևոսը բռնեց քանդողներից մեկի բահն ու բազուկը.
Տունս մի՛ քանդեք...
Բայց տանուտերն անողոք մնաց։ Հարևաններին լռեցնելու համար նա այա անգամ ստիպված եղավ փակել նրանց իրենց տներում։ Կես ժամ հետո, սակայն, երբ ցանկապատը բոլորովին կարգի բերվեց, նրանց արձակեցին։
Երբ տանուտերն ու դատավորները գնացին, հարևաններն առան ձին առանձին վազեցին ցանկապատի մոտ։ Օ՜, այդ ի՜նչ էին արել... Յուրաքանչյուրն զգում էր, որ կատարվել է մի մեծ անարդարություն, որ ինքը բռնադատված է, որ դատավորներն ահագին վնաս են հասցրել իրեն։ Թևոսը մտքում մեղադրում էր Մինասին, եթե նա դատավորներին չկանչեր, բանն այդպես չէր լինի։ Մինասը կարծում էր, որ հանցանքը Թևոսինն է. եթե նա ցանկապատին ձեռ չտար, ինքը դատարան չէր գնա։ Իսկ երկուսը միասին մտածում էին, թե մի՞թե կարելի է հորից ժառանգություն ստացած հողը մի օրվա մեջ այսպես հեշտությամբ կորցնել։
Չէ՜, իսկապես չի կարելի, էս բանն էսպես չպիտի մնա...
Եվ, իսկապես, բանը դրանով չվերջացավ։

♦♦♦
Այդ միջոցին էր ահա, որ պատահեց այն, ինչից բոլորը դողում էին, բայց չէին սպասում։
Հազիվ տանուտերը դատարան էր հասել, երբ լուր տարածվեց, թե թշնամին մոտենում է և թե մոտակա Կաղնուտ գյուղը տեղահան եղած գալիս է։ Լուրն ստուգելու համար տղամարդիկ ելան կտուրները, երեխաները վազեցին դեպի խճուղին։ Շատ չանցավ՝ երևացին իսկապես ձիավոր կաղնուտցիներ` հրացանով և վախվորած դեմքերով. ապա հեռվում նկատվեցին բեռնավորված սայլերի շարաններ։ Կաղնուտցիները գաղթում էին տնով-տեղով... Գյուղն իրարով անցավ։ Սարսափն ավելի մեծացավ, երբ ժամհարն ու գզիրը միասին ահազանգ տվին.— Թշնամին գալիս է՜, թշնամին մոտ է՜, ով կարող է թո՛ղ հեռանա... Բոլորը տներում գաղթի պատրաստություն տեսան. պղնձեղենն ու երկաթեղենը թաղեցին, հորթերը խառնեցին կովերին և բառաչոցով քշեցին գյուղից դուրս ու, վանդակավոր սայլերը լծելով, սկսեցին բարձել նրանց ինչ կարող էին...
Մինասն ու Թևոսը նույնպես պատրաստություն տեսան գաղթելու։ Նրանք էլ արին այն բոլորը, ինչ որ ուրիշներն էին անում, սայլերին բարձեցին անկողին, թխած հաց, տոպրակներով ալյուր և շորերի կապոցներ. հարսները վազեցին հավերը բռնելու, երեխաները պատերի ծակից հանեցին իրենց վեգերը... Մի խոսքով՝ ամեն մեկն աշխատում էր փրկել իրեն համար թանկագին և կարևոր բաներ...
Բոլոր ժամանակ, սակայն, ի՛նչ էլ անում էին Մինասն ու Թևոսը- սայլ էին բարձում, գործիքներ էին պահում, թե հորի բերան էին ծածկում- իրար գլուխ տեսնելու պես կամ որևէ հարկավոր բանի համար դեպի պարտեզը թեքվելու դեպքում` ցանկապատն իսկույն նրանց միտքն էր ընկնում, և նրանցից յուրաքանչյուրն զգում էր, որ ինքն անարդարության զոհ է, որ իր պատիվը անարգված է: Ու ցանկապատի դեպքը, բանտարկությունը դրացիների աչքի առջև- գաղթի կսկիծի հետ- կրկնակի ցավով ճնշում էր նրանց սիրտը: Այդ ցավն ավելի էր զգում Մինասը, քանի որ կանչած արդարադատությունը դատաստան տեսավ հակառակ իր ցանկության: Այնուհանդերձ նրանք շարունակում էին սայլերը բեռնել:
Երբ Մինասն ամեն ինչ պատրաստեց` սայլը կապեց-կապկպեց թոկերով, նայեց հանկարծ Թևոսի կողմը, և զարմանքից մնաց կանգնած։ Հարևանը, կարծես, բոլորովին չէր շտապում. կինն ու հարսները ձեռք ու ոտք ընկած` տնից շարունակ կապոցներ էին դուրս բերում, սայլին բառնում, վլվլում էին երկյուղից և ուշանալու համար, բայց ինքը Թևոսը կարծես ոչի՜նչ չէր զգում, նա նույնիսկ ինչ-որ բան էր խոսում հանդարտ ձայնով։ Ի՞նչ է ասում։ Մինասն ականջ դրեց. Թևոսն իր տնեցիներին խորհուրդ էր տալիս շատ էլ չշտապել, իրար գլխով չդիպչել, ով գիտե, ոչ մի թշնամի էլ գուցե չի գալու... Մինասն այս անգամ բոլորովին զարմացավ. ի՜նչ, ուրեմն Թևոսն ուզում է մնա՞լ... Նրա մտածմունքը խանգարեց կինը, որ այդ ժամանակ եզան ականջը բռնած մոտեցնում էր լծին։
Լծի՛ր, լծի՛ր, ա՛յ մարդ. շուտ լծի՛ր, խալխը գնացին,— ասավ նա իրեն ուտելով։
Մինասը, աչքը հարևանի բակը գցած, եզները լծեց։ Թևոսն էլի չի շտապում. ինչպես երևում է, նա ուզում է մնալ, բայց եթե մնալու ցանկություն ունի, ինչո՞ւ է սայլը բարձում։ Չէ՛, Թևոսի մտքում մի բա՜ն կա... Մինասը կասկածների մեջ իր սայլը բակից հանեց ճանապարհը, ճիպոտը տվեց փոքրիկ տղին՝ քշելու, իսկ ինքը շտապով վերադարձավ «մի անգամ էլ» նայելու փակ դռներին և տեսնելու, թե դուրսը չի՞ մնացել արդյոք մի այնպիսի բան, որ եկող թշնամին կարող է տանել... Թևոսը դարձյալ կանգնած էր իր սայլի մոտ՝ հանդարտ, անվրդով։ Այդ մարդն ինչպես երևում է փոշմանել է և ուզում է մնալ... Այո՛, այո, կարծես գնալու ցանկություն չունիայնպես հանգիստ է։ Նայելով հարևանին և մտածելով նրա դիտավորությունների մասին, Մինասը լուսամուտներին մեխած տախտակներն ավելի ամրացրեց, դռան կողպեքը մի քանի անգամ փորձեց, դրսի կողմից դռանը դեմ արավ մի հաստ քոթուկ, մարագի դուռը շղթայով կապեց, իսկ գոմի դուռը դիտմամբ ավելի բաց արավ, որ թշնամին միայն դատարկություն տեսնի։ Այս բոլորից հետո, նա մի վերջին նայվածք գցեց դեպի պարտեզը. արդյոք որևէ բան չկա՞ այնտեղ մոռացված... ծաղկած կեռասենիները հսկայական ծաղկեփնջերի պես կանգնած էին կարմրած, բայց դեռևս չբացված ծառերի արանքում. դեղին գոմշածաղիկներն աստղերի նման փայլում էին կանաչների մեջ...
Ցանկապատը նորից ընկավ Մինասի աչքով։
Ա՜խ, այդ տանուտերը... Մինասը նրան կանչեց, որ արդար դատաստան անի և մեղավորին պատժի, իսկ նա եկավ ամեն ինչ իրար գլխով տվեց... Նայելով ցանկապատին՝ Մինասն ուզեց մի անգամ ևս, մի վերջին անգամ ևս մոտից դիտել այն, իմանալու հաստատապես, թե արդյոք քանի՞ ոտն է իր կողմը դրված... Տակավին ժամանակ կա և նա կարող է սայլին հասնել... Ու նա թայլերն ուղղեց դեպի ցանկապատը։ Դեռ հեռվից աչքի էր ընկնում նրա նորոգված մասը` ուղիղ, խիտ դարսված ցախերով ու նրանց արմատին վրա տված թարմ հողովինչպես նոր կարկատան հին հագուստի վրա։
Մինասը կանգ առավ։ Առավոտյան անարգանքը՝ բանտարկությունը թարմ վերքի պես կրկին ցավեցրեց նրան։— Ուրեմն սա հիմա պիտի մնա՞ Թևոսին,— մտածեց նա ցանկապատին նայելով։ Իհարկե, քանի որ ինքը գնում է, իսկ Թևոսն ուզում է մնալ. իհարկե, նրան կմնա...
Զննելով նորոգված մասը, նա նորից համոզվեց, որ իր կողմից երկու ոտն է անցել Թևոսին։ Եվ ինչո՞ւ, ինչո՞ւ համար. նա Թևոսին պարտակա՞ն է... Ծանր մտքերը մի րոպե պաշարեցին նրան.- իսկ ի՞նչ կասեն իր որդիները, եթե վաղը, մյուս օրը բանակից վերադառնան... Մի՞թե ամեն մի հոր պարտականությունը չէ հորական ժառանգությունը անվնաս փոխանցել որդիներին: Իսկ ինքը, եղածի վրա մի բան չավելացրած, աչքը բաց թույլ է տվել, որ հոր թողած հողը խլեն... Եվ Մինասը դառը խնդաց ինքն իր թուլության վրա: Այդ րոպեին նա նույնիսկ ցանկություն ունեցավ քանդել ցանկապատը, բայց հիշելով, որ դատավորների և օրենքի սահմանած գործ է դա, զսպեց իրեն և գնաց դեպի բակը:
Կես ճանապարհից սակայն նա նորից վերադարձավ։ Թևոսը դարձյալ հանդարտ կանգնած էր իր բակում. նշանակում է նա բոլորովին թողել է հեռանալու միտքը... Թո՛ղ մնա, թո՛ղ որքան ուզում է մնա, բայց Մինասը չի թողնի, որ նա իր ետևից ծիծաղի...
Եվ Մինասը շրթունքներն ամուր սեղմած, նորից մոտեցավ ցանկապատին։
Մի րոպե ևս— և նա արդեն քանդում էր այն։
Քանդում էր հուզված, գրգռված, ինչպես մի մարդ, որ աշխատում է հանգցնել բռնկված մի հրդեհ։ Քանդում էր և ինքն իրեն կրկնում շարունակ.
- Ա՛յ քեզ, ա՛յ քեզ...
Երբ նա հանեց վերջացրեց դեպի իրեն դրված մասի ճղափայտերն ու ցախերը, սկսեց այնուհետև հողը ոտքերով լցնել գոյացած փոսի մեջ։
— Ա՛յ քեզ, դե հիմա գնա՛...
Լսվեց բարակ հազի ձայն։
Մինասը ետ ցատկեց։ Դա Թևոսի իծահազն էր։ Որպեսզի հարևանն իրեն չնկատի, Մինասը կռացավ և ցանկապատի կողքով կուզեկուզ գնաց դեպի տուն:
Տասը րոպե անց՝ նա արդեն իր սայլի մոտ էր։
Նրա սիրտն այժմ հանգիստ էր, որ Թևոսն այլևս իր ետևից չի ծաղրի իրեն։
Կես ժամ հետո, սակայն, գաղթի ճանապարհը բռնեց և Թևոսն իր սայլով ու ընտանիքով։



Առաջադրանքներ.
·         Բառային աշխատանքշևակալել-շիվակալել, անձնապաստան-գոռոզ, ճգնել-ջանալ, փթթել-ծաղկել, պճնած-զուգված, մացառ-, աղշպանք, արևկա-արևոտ, վետվետել-աղմկել, արեգընդդեմ-արևի դիմաց, չուխա-մահուդյա վերնաշապիկ, մաճ-բռնակ, կանթել-, չափար-, մույկ-, ժամհար-, գզիր-տանտերի հանձնարարությունները կատարող, վեգ-, քոթուկ-:
·         Բնութագրիր Մինասին և Թևսին:
·         Նրանք երկուսն էլ կամակոր էին և ամեն մեկն էլ կարծում էր, թե՝ մյուսին մի ոտք հող զիջելով, կորցնում էր իր արժանապատվությունը: Նրանք երկուսն էլ մտածելով, որ մեկը մյուսից թույլ է իրար հետ կռվում էին, բայց երբ եկավ նրանց երկուսից էլ հզոր տանուտերը, նրանք չդիմադրեցին: Իսկ նրանց պես մարդիկ միշտ վախկոտ, մեծամիտ և կամակոր են լինում:
·         Ցանկապատը ի՞նչ կարևոր դեր խաղաց այս պատմվածքում:
Ցանկապատը Թևոսին հասկացրեց, որ նրանք այդքան տարի, իրար դրացի, ծանոթ, հայրենակից իրար հետ կռվում էին և իրար արյուն էին կարող թափել, բայց այդ մի ցանկապատը վերջ ի վերջո առանց դիմադրության տվեցին հակառակորդին:




Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր ։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով Դ թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։
Մոտ 404 թվականին Միջագետքից բերված Դանիելյան նշագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։ Մոտ 405-406թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը: Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» տիտղոսը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին։
Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։



Սուրբ թարգմանչաց տոնը հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։  Խորհրդանշում է հայոց գրերի գյուտըԱստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։  Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ ԵղիշեիՄովսես ԽորենացուԴավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։  Թարգմանչաց շարժումը ծավալվել է հայ գրերի գյուտից անմիջապես հետո՝ 405 թ-ին։ Այն նպատակ ուներ թոթափել երկիրը հունական ազդեցությունից, հիմնել հայկական դպրոցներ, թարգմանել հիմնական հոգևոր և աշխարհիկ գրականությունը, հայկականացնել եկեղեցական ծեսերն ու հիմնել ինքնուրույն հայալեզու դպրություն։ Ծայր առած շարժումը հետապնդում էր նաև որոշ պետական շահեր. հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից և ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը։ Հարկ է նշել, որ բոլոր գործողությունները ղեկավարվում էին եկեղեցական և հոգևոր այրերի կողմից՝ արքա Վռամշապուհի անմիջական օժանդակությամբ։ Ընդհանուր առմամբ, V դ. 1-ին կեսին կատարված թարգմանությունները կարելի է դասակարգել հետևյալ բաժինների՝
1.      Լիտուրգիկա՝ ծիսական երկեր
2.      Պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն,
3.      Մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն
4.      Կանոնական
5.      Պատմական երկեր






Комментарии

Популярные сообщения