Տղան ու արևը
Մի անգամ արևը խռովեց և այլևս դուրս չեկավ: Երկիրը
միանգամից մթնեց: Բոլոր
մարդիկ ամբողջ օրը
քնում էին: Մի ամառային
շատ շոգ օր էր:
Արևի շողերից մեկը
ընկավ տղայի
վրա ցանկանալով նրա
հետ խաղալ, իսկ տղան
զայրանալով ասաց.
-Ավելի լավ
կլինի եթե արև
չլինի: Արևը խռովեց և
գնաց: Մի քանի օր
հետո տղան մի
երազ է տեսնում
և երազում տեսնում
է, որ նրա հագը
երկաթից կոշիկներ են
և ձեռքը մի
ոսկե գավազան: Երազում մի
ձայն լսվեց և
ձայնը ասաց.
-Եթե դու
այնքան ժամանակ գնաս
դեպի արևելք, որ քո
երկաթից կոշիկները մաշվեն, իսկ ոսկե գավազանդ
հալվի դու կգտնես
այն տեղը, որտեղ
կկարողանաս ուղղել քո
սխալը: Տղան այդպես էլ
անում է: Հագնում է
երկաթից կոշիկները վերցնում
է գավազանը և մի
ճրագ: Նա գնում է շատ
թե քիչ հանկարծ
նրա երկաթից կոշիկները
մաշվում են, իսկ
գավազանը հալվում: Նա իր առջև տեսնում
է մի պալատ: Մոտենում և
մտնում է պալատ: Այնտեղ
նա տեսնում է
արևին իր գահի
վրա բազմած: Նա մոտենում
է արևին և
ասում է.
-Արև խնդրում
եմ հետ արի
երկիր և լույս
տուր բոլոր մարդկանց.
-Իսկ ինչու
դու ասացիր, որ ես
ոչ ոքին պետք
չեմ.
-Ես կատակով
ասացի.
-Մեղանչեց տղան.
-Լավ ես
կվերադառնամ, բայց մի
պայմանով,որ դու էլ
երբեք ինձ չվիրավորես.
-Համաձայն եմ.
-Ասաց տղան: Արևը
նորից վերադարձավ երկիր, ջերմացրեց նրան
իր շողերով և լույսով, ու
բոլորը ապրեցին երկար
և երջանիկ:
Комментарии
Отправить комментарий