Ստախոս Յո-յոն

Ստախոս  Յո-յոն
                        (իմաստուն  հեքիաթ)
Կար - չկար  մի  տղա  կար: Նրա  անունը  Յո-յո  էր: Նա  սիրում  էր  մարդկանց  ծաղրել, որովհետև  նրա  համար  դա  ծիծաղելի  էր: Մի  օր  նա  իրենց  բակում  նստած   իր  տնային  աշխատանքներն  էր   կատարում,    իսկ     բակում  կային դրված համեղ  քաղցրավենիքներ: Նրա  հայրիկը  իրեն   զգուշացրել  էր,  որ եթե  կատուները  գան,  նա  իրեն  կանչի,  որ  կատուները  քաղցրավենիքները  չուտեն:  Յո-յոն  որոշեց  ծաղրել  իր  հայրիկին և  սկսեց  բղավել:   Հայրիկը  արագ  եկավ ու տեսավ,  որ ոչ մի  կատու էլ  չկա: Այդ  ժամանակ  Յո-յոն  սկսեց  ծիծաղել:
Երկրորդ  անգամ  Յո-յոն  նույնն  արեց: Բայց  երբ  իսկապես  կատուները  եկան,   Յո-յոն  բղավեց, որ  իր  հայրիկը  գա,  բայց  այս  անգամ  նրա   հայրիկը  չեկավ   և  նրա  բոլոր    քաղցրավենիքները  կատուները  կերան: Հայրիկի զայրույթը մեծ էր:   Հաջորդ  անգամ  նրա  հորեղբայրը   գնում  էր իր  կնոջը  աշխատավայրից  բերելու,  բայց  նրանց  տան  բանալին  կորել  էր  և  Յո-յոի հորեղբայրը  խնդրեց   Յո-յոին, որ  նա  հետևի, որ  ինչ  որ օտար մարդ  չմտնի    տուն:  Յո-յոն կեղծ ահազանգում  է    հորեղբորը, թե տուն մի խումբ մարդիկ եկան; Հորեղբայրը արագ վերադարձավ   և  տեսավ,  որ  ոչ  մեկն էլ  չկա:
Երկրորդ  անգամ   Յո-յոն  նույնը  արեց:  Բայց  երորրդ  անգամ  երբ  իրականում  հանցագործները  եկան,    հորեղբայրը  այլևս  չհավատաց,  չեկավ  և  Յո-յոն  այնքան  վախեցավ,  որ  որոշեց  երբեք  չստել: Նա  որոշել  էր  երբեք  չստել,  բայց  դա  նրա  մոտ  չստացվեց:  Նա  խնդրեց  իր  ամենալավ  ընկերոջը, որ  իրեն  օգնի:  Նրանք  փորձեցին  շատ  զանազան  ձևեր,  բայց  ոչ  մի  ձև  չստացվեց: Նրանք օգնություն խնդրեցին  շատ  տարբեր  մարդկանց,  բայց  ոչ  մեկը գլուխ չհանեց խնդրից: Նրա  ընկերը երկար մտածեց և որոշեց     վախի  միջոցով ազդել Յո-յոի վրա:    Երբ  Յո-յոն  քնեց  նա  հագավ  մի մեծ  արջի  շոր  և  գնաց  Յո-յոի  սենյակ:  Մթության մեջ մոտենալով   Յո-յոին՝    ասաց.
- Եթե  դու  մեկ  անգամ էլ  սուտ  խոսես, ես   քեզ  կուտեմ:  
Բայց  դա  էլ  չազդեց  Յո-յոի  վրա: Նա    ևս  յոթը   տարի  սուտ  խոսելով անցկացրեց; Նրա  ըտնկերը  յոթը  տարի  փորձում  էր  այնպես   անել, որ  Յո-յոն  սուտ  չխոսեր,   բայց   նրանց  մոտ  ոչ  մի  կերպ  չստացվեց:  Յո-յոն  ամեն  օր  տխուր  փողոցով   մենակ   քայլում   էր: Նրանից բոլորը խուսափում էին:
Ընկերը  գնաց  եկեղեցի  և խորհուրդ  հարցրեց  եկեղեցու  ծեր  քահանայից.
-Ինչպես  անեմ,  որ  իմ  ընկեր  Յո-յոն  երբեք  սուտ  չխոսի:
-Եթե  մարդը  սուտ  է  խոսում  ոչ  մի  բան  հնարավոր  չէ  անել,- ասաց  եկեղեցու ծեր քահանան : 
Յո-յոի  ընկերը  հուսահատված  գնաց  տուն:  Նա  առավոտից  գիշեր  փորձում  էր  մի  հնար  գտնել,  բայց ոչինչ  չէր  ստացվում : Նա  հարցնում  էր  բոլորին,  թէ  ինչ  անի,   բայց  ոչ  ոքի  խորուդները  չէին օգնում :  Անցավ  ևս  երկու  տարի,  բայց  Յո-յոն    նորից  սուտ   էր  խոսում: Ընկերը  որոշեց  մի  շատ    վիրավորական  բան  փորձել:  Նա  բոլորին՝  անծանոթներին,  ծանոթներին, ընկերներին  և  այլ  մարդկանց   զգուշացրեց,  որ  Յո-յոին  բոլորը  ասեն  ,,ստախոս  Յո-յո,,: Առավոտյան  Յո-յոն  արթնացավ   և  գնաց  դպրոց: Նա  զարմացավ,  որովհետև  բոլորը  բղավում  էին  ստախոս  Յո-յո: Նա  վազելով  ուզում  էր  փախչել  տուն,  բայց   հենց որ  նա  դուրս  եկավ  դպրոցից,  տեսավ,  որ  բոլոր  անծանոթները  բղավում  էին  ստախոս Յո-յո: Նրա  մայրիկն էլ,  հայրիկն էլ   բղավում  էին  ստախոս  Յո-յո:  Եվ  Յո-յոն   այնպես   բղավեց՝ ես  երբեք էլ չեմ  ստի,որ  ամբողջ  աշխարհը  լսեց   և  Յո-յոն  այդ  օրվանից   այլևս ոչ մի անգամ   չէր  ստում   և  նա  ապրեց  ուրախ  և  երջանիկ:​

Комментарии

Популярные сообщения