15.02.19|Գրականություն

«Կարդում ենք Թումանյան»՝ քառյակներ։ Գրավոր մեկնաբանիր քառյակներից երեքը։ Ընդհանուր հատկանիշներ գտիր քո ընտրած երեքի մեջ։
***

Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսվում է ամեն օր։

Այստեղ խոսվում է ամեն օր ծնվող նոր սերունդի մասին, ով գալիս է կյանք և զգում իր վրա այն ամենը, ինչ մենք ենք զգացել: Վերջին երկու տողից հասկանում ենք, որ ինչքան էլ մեզ ծնողները խրատեն և մխիթարեն՝ իրենց փորձի վրա հիմնվելով, մենք միևնույն է չենք գիտակցի այդ ամենը, մինչև չզգանք մեր սեփական կաշվի վրա, նույն կերպ ամեն օր հին աշխարհք մտնող մարդիկ, նորից են ամեն ինչ փորձում և կրկնում:
***
Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարhքը շեն ու լի։

Մարդը ազատ է իր որոշման մեջ և ճիշտ է ասված, որ քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ մարդկանց մեծ մասը միշտ ընկնում է երջանկության հետևից: Մեկի համար երջանկությունը գումարն է, մյուսի համար մաքուր սերը, բայց այդ ամենի հետևից ընկնելուց անխելք և անգոհ մարդը չի հասցնում ապրել: Բանաստեղծությունը խորհուրդ է տալիս վայելել այն ինչ ունես և ապրել ներկայիս պահով:
***Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ:
Այս քառյակը բովանդակությամբ նման է նախորդ մեկնաբանածին, բայց կա որոշ տարբերություն: Այստեղ խոսվում է նաև նրա մասին, որ ՙՙերկու օրանոց՚՚ կյանքում հայթհայթածդ չես տանելու գերեզման և վայելիր քանի կարող ես, չկենտրոնանալով կուտակելու վրա և այդ խորհուրդը հիմնված է վաղուց անցած գնացածների փորձի վրա, որոնք այդ ամենը, ինչի վրա այդքան դողդողում էին, այդպես էլ չվայելեցին:


***

Комментарии

Популярные сообщения