Պատմությունից Սեպտեմբեր ամսվա դասարանական աշխատանքի ամփոփում

Կատարման ժամկետը` 26 – 30.09
1.
Սահմանել «Հասարակություն» և «Ոսկեդար»հասկացությունները;
Հասարակություն-նույն շահերը ունեցող, մի տարածքում ապրող շատ մեծ քանակով մարդիկ: Երկրորդ իմաստը նույն շահերը ունեցող, հնարավոր է նաև ուրիշների շահերին հակասող, նույն հետաքրքրությունները ունեցող մարդիկ:
Ոսկեդար-արտահայտությունը նշանակում է ժամանակ, երբ բոլորը արդար և ազնիվ են, պատերազմներ չեն եղել: Որոշ միֆերի համաձայն այն ժամանակ ծառերը առանց պատվաստման ավելի առատ բերք էին տվել, քան հիմա:
2. Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ նախնադարը մարդկության հիշողության ոսկեդարն է;
Չնայած բոլոր միֆերին, ես չեմ կարծում, որ ոսկեդարը եղել է քարե դարի ժամանակ, քանի որ պատմության դասագրքին համաձայն, այն ժամանակ մարդիկ վայրենի են եղել՞
3.
Թվարկել ոսկեդարի ավարտի պատճառները:
Ես կարծում եմ, որ ոսկեդար չի եղել և այդ իսկ պատճառով ես նրա ավարտի պատճառները չեմ գրի:







ԵՐՐՈՐԴՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԵՐ
Կատարման ժամկետը` 13 – 16.09
1.
Սահմանել «Դպրոց» և «Քննություն» հասկացությունները;
Դպրոց վայր, որի միշտ գոյություն է ունեցել: Այնտեղ սովորողները կրթություն էին ստանում և օգտագործում այդ փորձը ապագայում:
2.
Թվարկել նախնադարում երեխաներին ուսուցանվող գիտելիքները;
Տղաների համար նախատեսված ուսումնական ծրագիրը ուրիշ է, իսկ աղջիկներինը ուրիշ: Երկու սեռի ներկայացուցիչներն էլ մինչև չորս տարեկան ուսուցում չեն ունենում: Չորս տարեկանից հետո տղաները սովորում են տարբեր ավանդույթների և երգերի: Երբ նրանց ութ տարեկանը լրանում է, մորեղբայրները և հայրերը նրանց սովորեցնում են տարբեր որսորդական խորամանկությունների, մարտական հմտությունների: Նրանք փորձում են երեխայի մեջ արթնացնել կատաղությունը: Բայց բացի դրանից նրանց աշխատեցնում էին, որպեսզի նրանք կարողանային հայր դառնալուց աշխատել: Աղջիկներին ուսուցանում էին տանտիկնութոյւնը: Նրանք կնոջ աշխատանքն էին կատարում և տարբեր բաներ սովորում: Երբ աղջիկները կամ տղաները հասնում էին տասներեք տարեկանի նրանք քնություն էին անցնում: Եթե նրանք քնությունը անցնում էին համարվում էին լիազոր անձ: Տասներեք տարեկանում աղիջկն և տղան կարող էին ամուսնանալ:
3.
Նկարագրել նախնադարյան քննության որևէ օրինակ;
Օրինակ՝ մի քանի տղա իրար հետ մենամարտում էին և ով երկուսին հաղթում էր նա անցնում էր քննության առաջին փուլը: Հետո նրան ստիպում էին որոշ երգեր երգել և պարեր պարել, ավանդություններ պատմել և այլն:
4.
Համեմատել նախնադարի և ժամանակակից դպրոցները:
Ժամանակակից դպրոցը նախնադարյան դպրոցից շատ մեծ տարբերություն ունի: Առաջնահերթ շեշտ եմ, որ գիտությունը շատ է զարգացել: Երկրորդ հերթին հիմա բոլոր գիտելիքները ոչ թե բանավոր և առանց տնային աշխատանքի են, այլ ներառում են այդ երկու առավելություններն էլ: Այսօրվա դպրոցները ինչ որ մի գիտության թեքումով են, իսկ նախնադարում նրանք սովորում էին մարտարվեստ և երգեր, պարեր:


Կատարման ժամկետը` 01- 09.09
1.
Սահմանել «Մարդ» հասկացությունը և հիմնավորել սահմանումը;
Մարդ-իր կյանքի ընթացքում կենսագործունեություն ունեցող էակ, որը զարգացնում է կյանքը միաժամանակ և լավ, և վատ կողմերով:
2.
Շարադրել մարդու առաջացման վարկածները;
Անտրոպոսոցիոգենեզի առեղծվածները մի քանիսն են: Գիտնականները մինչ այսոր գլուխ են կոտրում, փորձելով հասկանալ, թե ինչպես է մարդը առաջացել: XIX դարում տարածված էր մարդու աստծու կողմից ստեղծման կրոնական վարկածը: XIX դարի կեսերին մարդու ստեղծման մասին մի նոր վարկած ստեղծեց Չարլզ Դարվինը: Նա փաստերի շնորհիվ ապացուցեց, որ մարդը կենսաբանակ էվոլյուցիոն սանդղակի ամենաբարձր աստիճանն է: Նա եզրակացրեց, որ մարդը առաջ է եկել մարդանման կապիկներից: Բայց նրա վարկածի առաջ կանգնում էին երկու հարց: Ո՞ր տեսակի կապիկներից են առաջացել մարդիկ և ին՞չ կատարվեց, որ կապիկների մի որոշ տեսակ վերածվեց մարդկանց: Այդ հարցերի պատասխանը տվեց Ֆ. Էնգելսը: Նա ասաց, որ կապիկների սկսել են աշխատանք կատարել, հավաքելով ծառերի պտուղները և այլն և դա նպաստել է կապիկի նյարդային համակարգի զարգացմանը և կապիկը ստացել է բանականություն և խոսելու ունակություն: Բայց նա չկարողացավ բացատրել, թե ինչպես է ձևավորվել մարդու մարմինը: Մարդաբանների մի մասը փորձելով այս հարցի պատասխանը տալ, ասել է թե այդ ժամանակ կապիկների համար ստեղծվել են շատ բարենպաստ պայմաններ, որոնք և նպաստել են նրանց մարդ դառնալուն և այդ պայմանները էլ երբեք չեն կրկնվելու: Մյուս մասը ասում էր, թե պետք է շատ անբարենպաստ պայմաններ առաջանային, որպեսզի կապիկը ստիպված մուտացիա կատարեր: Բայց Էնգելսի վարկածն էլ սխալ դուրս եկավ, քանզի որոշ մարդաբաններ ասացին որ աշխատանք կատարելու համար բանականություն է հարկավոր, իսկ բանականության համար աշխատանք: Այդպիսով նրանք նոր վարկած առաջ բերեցին մուտացիոն առաջացման մասին: Կապիկների մի որոշ տեսակ, ապրելով երկրագնդի այնպիսի մասերում, որտեղ ռադիոակտիվություն է եղել, օրինակ՝ Նամբիաում և միլիոնավոր տարիների ընթացքում նրանք տարբեր մուտացիաներ տեսնելով դարձել են մարդ: ՈՐպեսզի այդ հանգույցը քանդեն Վատիկանում ստեղծվե սուրբ Թոմասի պապական ակադեմիան, որտեղ երկրագնդի տարբեր կետերից հավաքվում էին գիտնականն էր: Նրանք եզրակացրեցին, որ աստվածաշնչի մեջ թաքնված իմաստ կա և որ աստված ստեղծել է բջիջ, իսկ բջիջը աստիճանաբար զարգացել է և միլիարդավոր տարիների ընթացքում մարդու է վերածվել:
3. Նկարագրել նախնադարյան որսորդի, ձկնորսի կամ հավաքչի կյանքը;
 Որսորդները խմեբորով հավաքվում էին և գնում որսի, խոշոր կենդանիները մոտ: Նրանք ունեին ծակիչներ, դանակի նման գործիքներ, որոնցով և  սպանել են կենդանիներին: Իսկ ամենա հայտնի ձևը, նրանց վրա մեծ քար գլորելն էր:
4.
Սահմանել «Տոհմ» և «Ցեղ» հասկացությունները;
Տոհմը ազգակիցներից հավաքված խումբն էր, որում բոլորը միասին աշխատում էին և միասին ապրում: Նրանք իրենց որսը, կրակը և այլ բաները միասին կիսում էին: Ցեղը մի քանի տոհմերի միացումն էր: Նրանք պետք է որոշեին մի ընդհանուր լեզու, ստեղծեին նոր տոտեմ, ընտրեին իրենց ցեղապետին: Դա ապացուցել են մի շարք գիտնականներ:
5.
Նկարագրել առաջին գործիքները և բացատրել նրանց գործառույթները;
Մարդու կողմից առաջին պատրաստված գործիքը հատիչն էր: Նրա երեք կողմերը սուր էին իսկ մեկը երկար: Չորրորդ կողմը բռնակն էր: Հատիչով հանարավոր էր, ինչ որ բան կտրել, հավասարացնել և քերել: Ավելի ուշ ստեղծվեց ծակիչը: Այն ստեղծված էր տարբեր բաներ ծակելու համար: Նրանք այդ գործիքները պատրաստում էին քարից: Ավելի ուշ նրանք սկսեցին օգտագործել նաև փայտը, ոսկորը: Գիտնականների մի մասը ուզում է ապացուցել, որ նրանք ստեղծել էն կացինը, սուր քարը և փայտը, ծառի կեղևի ներսում գտնվող նյութով կապելով:
6.
Թվարկել Հայկական լեռնաշխարհի քարիդարյան հուշարձանները:

Հուշարձանները կային Գուգարքում, Գեղարքունիքում և այլ վաթսուներեք վայրերում:

Комментарии

Популярные сообщения