Վերլուծություն:Չարենց

Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս -
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.
Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի —
Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:
Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,
Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.
Որքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս —
Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…
Եթե դու աշխարհը սիրես, այդ դեպքում քեզ այն ավելի լավը կթվա, եթե կյանքի իմաստը հասկանաս:             Եթե ուզում ես չտխրել և միշտ նույն մարդը լինես, պետք է աշխարհը սիրես: Դու միշտ լավի մասին մտածիր, եթե ինչ -որ վատ բան է պատահել, լավի մասին մտածիր, եթե կամենաս,եթե հավատաս, ամեն ինչ կարող ես:

Комментарии

Популярные сообщения