Սև բերդ
Սև բերդ, հուշարձան ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառւոցված ամրոց է Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ ՀՀ կառավարությանորոշմամբ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված է Գյումրու Սև բերդ ամրոցը, որը հանրապետական նշանակության հուշարձան է։ Սև բազալտի սրբատաշ քարով շարված հսկա հաստաբուն պարիսպները մինչև օրս էլ ցնցող տպավորություն են թողնում դիտողի վրա: Բերդի պարիսպներն այնքան ահռելի են, որ նրանց վրա տեղադրվել են 100 հրանոթներ, իսկ ներսում` 8000 կայազոր: Այս բերդը, ըստ երևույթին, կառուցվել է ժամանակի ռազմական արվեստի վերջին խոսքով, և միակն է այն քչերից նախկին ռուսական կայսրության մեջ, որի բացմանը ներկա է եղել անձամբ կայսրը: 1836թ Նիկոլայ l կայսրը իր կնոջ Ալեքսանդրայի հետ այցելել է Հայաստան և մասնակցել բերդի բացմանը: Բերդն այնպիսի տպավորություն է թողել Կայսրի վրա, որ նա որոշել է բերդի շուրջը գտնվող Գյումրի փոքրիկ քաղաքն անվանելի իպատիվ կայսրուհու ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ:
Комментарии
Отправить комментарий