Ինքնաստուգում 26.11.2015

Մեխանիկական շարժում,բերել օրինակ։
Մեխնիկական շարժումը դա,որոշ ժամանակաընթացքում կատարվող,մարմնի դիրքի փոփոխությունն է այլ մարմնի նկատմամբ։ Փողոցներուն շարժվում են մարդիկ ու մեքենաները,ինքնաթիռները թռչում են։

Մարմնի ձևափոխության տեսակները 
Ձևափոխությունը լինում է երկու տեսակի՝ առձգական և պլաստիկ։Առձգական ձևափոխության ժամանակ ուժի ազդեցությունից հետո վերականգնում է իր սկզբնական ձևը և չափերը։ Պլաստիկ ձևափոխման դեպքում մարմինը չի վերականգնում իր սկզբնական ձևը։ Երբ ռետինը ձգում ենք և հետո թողում այն վերականգնում է իր սկզբնական ձևը,դա առձգական ձևափոխություն է։ Իսկ երբ պլաստիրինը ճկում ենք,իսկ ապա թողում այն չի վերականգնում իր սկզբնական 
Ձևը,տեղի ։ Ունենում պլաստիկ ձևափոխություն։

Մեխանիկական աշխատանք և էներգիան
Աշխատանք բառով նշում ենք մարդու այս կամ այն գործունեությունը կամ մտավոր աշխատանքը։Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ։Եթե բանվորներից մեկը սայլակը հրելով տեղափոխում է 10 մետր՝ կիրառելով 400 նյուտոն ուժ, իսկ մյուսը նույն հեռավորության վրա տեղափոխում է ավելի թեթեւ սայլակ՝ կիրառելով 200 նյուտոն ուժ, ապա առաջին բանվորը կատարում է երկու անգամ մեծ աշխատանք։Էներգիաի չափման միավորը դա ջոուլն է ջ։ Այն անվանված է ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլի։ Ինչքան շատ էնեռգիան այնքան մեծ աշխատանք է կարող կատարել մարմինը։


Շփման ուժեր։ Շփումը բնության մեջ,տեխնիկայում և կենցաղում։
Գետնի վրա գլորվող գնդակը աստիճանաբար փոքրացնում իր արագությունը և վերջում կանգնում։ Դրա պատճառն է  շփման ուժը։Շփման ուժն առաջանում է, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ։Մարմի վրա շփման ուժը ազդում է նրա շարժմանը հակառակ ուղղությամբ։Շփումը լինում է օգտակար և անօգտակար։ Օրինակ բնության մեջ,ձմռանը սառույցի վրա ավազ են լցնում և մարդիկ չէն ընկնում։

Комментарии

Популярные сообщения