Տնային աշխատանք 08.02.2016
Լրացուցիչ/տնային/ աշխատանք
teryan.com կայքից կարդա Տերյանի բանաստեղծությունները, առանձնացրու այնբանաստեղծությունները, որ անգիր գիտես, մեկ նյութով տեղադրի՛ր բլոգումդ:
Ես նստում եմ մենակ
Ես նստում եմ մենակ, մեն-մենակ,
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
Եվ անվերջ երազում, ու կրկին
Այս կյանքի աշխարհում դժգունակ
Իր զարդերն է փռում իմ հոգին։
Ես գիտեմ լուսեղեն մի երկիր,
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։
Ես գիտեմ դյութական մի հովիտ,
Ուր հոգին թափում է վշտակիր
Իր թևերն ու հագնում է ժպիտ։
Ես գիտեմ մի թովիչ առասպել,
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում…
Ուր ողջ կյանքը հրաշք է դառնում.
— Քո անուշ անունով միշտ արբել
Եվ երգով, որ բնավ չի մեռնում…
ՀԱՆԴԻՊՈԻՄ
Անհայտ կողմերից անտես թևերով,
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հագիս տխուր խոսքերով…
Հրաշքով անուշ դու վերադարձար,
Շուրջըս փռեցիր քո վիշտը պայծառ,
Գգվեցիր հագիս տխուր խոսքերով…
Հիվանդ կարոտիս հրաշք-երազում
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում…
Թվաց, որ դու էլ թույլ ես ու վհատ,
Որ դու էլ ես իմ կարոտով հիվանդ,
Որ քո սիրտն էլ է հրաշք երազում…
Պարզեցինք իրար սրտներըս տխուր
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և՛ կար, և՛ չկար…
Եվ չըպահեցինք արցունքներըս տաք,
Մեր տխրությունը մեղմ էր և հստակ,
Ու շուրջն աշխարհը և՛ կար, և՛ չկար…
Այս գիշեր նորից
Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին։
Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված։
Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ…
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չըկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհաս, հեռո՜ւ և հեռո՜ւ…
Չկա ոչինչ
Չկա ոչինչ, որ այնքան
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…
Թովիչ լինի, որպես քո
Տխրությունը կուսական…
Խորն է կյանքն այս երեկո,—
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…
Եվ պայծառ է, և տխուր,
Որպես թախծոտ սերը քո…
Եվ հայացքըդ ոսկեհուր
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…
Մթնում իմ սև գիշերվա,
Իր անսահման, իր մաքուր
Հույսն է փռում իմ վրա…
ԹԱՓԱՌՈՒՄԻ ՍԵՐ
Կշարժեմ նորից քայլերըս տարտամ,
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…
Լապտերների հեզ լույսը կըգրկեմ,
Զվարթ անցորդին ուրախ կըժպտամ,
Ինքըս ինձ կերգեմ…
Եվ արբած կյանքի անուշ գաղտնիքով,
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կրկանչեմ զվարթ, ու արբուն երգով
Անց ու դարձողին…
Ողջույն կըտամ ես ջրին ու հողին,
Կրկանչեմ զվարթ, ու արբուն երգով
Անց ու դարձողին…
Եվ օտար կանանց ժպիտը ծանոթ,
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն…
Եվ մեծ քաղաքի աղմուկի հյուսկեն —
Երկար գիշերիս երազում աղոտ
Քունս կըհսկեն…
և դպրոցում սովորած բանաստեղծությունները:
,,Ընտանեկան ընթերցումներ,, : Տերյան են կարդում ընտանիքիս անդամները:Ներկայացրեք ձայնագրություն կամ տեսաֆիլմ:
Հայոց լեզու գրքից գրի՛ր 154, 155, 156 վարժությունները:
Մարդը ջրի տակ մեկ րոպեից ավել չի կարող մնալ, որովհետև նրա ուղեղի բջիջները սկսում են մեռնել, թեև կան մարդիկ, որոնք ավելի շատ են կարողացել մնալ և նաև ջրի տակ դիմանալը սպորտի տեսակ է, իսկ ջրի տակ երկար մնալը վնասակար է:
Խոսքի մասեր:
Комментарии
Отправить комментарий