Նախագիծ
Տեսանյութերը կարող եք տեսնել Ազատ Կարապետյանի, քանզի հեղինակային իրավունքի խնդիր կա:
Փորձ 1
Ջրածնի այրումը
Փորձը կատարում եք օդում: Ջրածինը ստանում ենք ցինկի և քլորաջրածնական
թթվի փոխազդեցությունից: Փորձանոթի մեջ գցում ենք մի քանի կտոր ցինկ և ավելացնում ենք
5մլ. քլորաջրածնական թթու(աղաթթու): Անմիջապես անջատվում է ջրածին գազ և փորձանոթի
հատակը տաքանում է: Համեմատելու համար մետաղների ակտիվությունը փորձանոթի մեջ գցում
ենք մի փոքրիկ կտոր մագնեզիումի թիթեղ: Ջրածինը ավելի բուռն է անջատվում, հետևաբար
մագնեզիումը ավելի ակտիվ մետաղ է, քան ցինկը: Փորձանոթի բերանին զգուշորեն մոտեցնում
ենք այրվող մարխը: Լսում ենք շառաչյուն: Ջրածնի այրումը թթվածնում կոչվում է շառաչող
գազ:
Ռեկացիայի հավասարումը՝
Zn+2HCl à ZnCl2+H2
Mg+2HCl àMgCl2+H2
2H2+O2
à2H2O+Q(ջերմություն)
Փորձ 2
Փորձը
կատարում
ենք
ուսուցչի
հսկողությամբ(но это не точно) և
օդում: Բռնիչով վերցնում ենք մագենզիում մետաղի կտոր և պահում ենք բոցի
վերևի մասում: Մագնեզիումը այրվում է պայծառ բոցով: Հիշեք՝ չի կարելի նայել ուղիղ բոցին:
Ռեակցիայի հավասարումը՝
Mg+O2 à MgO+Q
Փորձ 3
Նատրիումի փոխազդեցությունը ջրի հետ
Նատրիումը ալկալիական մետաղ է և գտնվում է պարբերական համակարգի՝ առաջին խմբի, գլխավոր ենթախմբում: Ալկալիական մետաղների օրինակ են՝լիթիումը և կալիումը(բացի նատրիումից,
վերևում ասված է): Թասիկի մեջ լցրեցինք ջուր,
կաթեցրեցինք մի քանի կաթիլ հայտանյութ՝ֆենոլֆտալեին: Նատրիումը պահում ենք կերոսինի մեջ: Մի փոքրիկ կտոր նատրիում հանում ենք տարրայից, չորացնում ենք ֆիլտրի թղթով, գցում ենք ջրով լցված թասիկի մեջ և անմիջապես հեռանում ենք: Անջատվում է ջրածին և թասիկի գտնվող ջուրը ստանում է մորու գույն, որը բնորոշ է հիմքերին: Փորձը
ավելի վտանգավոր է եթե օգտագործում ենք տաք ջուր:
Տեղի է ունենում հետևյալ
ռեակցիան՝
2Na+2H2O
à 2NaOH+H2
Կատարում
ենք չեզոքացման ռեակցիա: Ստացված հիքմի լուծույթի վրա լցնում եք մի քանի կաթիլ աղաթթու: Հայտանյութը
անգույն է դառնում, քանզի առաջանում է աղ
և ջուր:
NaOH+HCl àNaCl+H2O
Комментарии
Отправить комментарий