Ճամփորդություն
Երեք
օր առաջ, հոկտեմբերի 13-ին ես իմ ընկերների հետ ճանապարհվեցի Սյունիք, Կոռնի ձոր: Իմ
տպավորությունները իսկապես անմոռանալի են: Ի սկզբանե ես չէի ուզում գնալ ճամփորդության,
բայց իմ ընկերները ինձ համոզեցին: Առաջին հերթին մենք այցելեցինք ճոճվող կամուրջ:
Կամուրջով
անցնելիս ես նայում էի ներքև և ինձ թվում էր, թե ես թռչում եմ: Կամուրջից այն կողմ
ընկեր Վարդանը մեզ պատմեց մի լեգենդ այնտեղ
գտնվող աղբյուրի մասին, բայց երեխաների մեջ ավելի լավ տպավորվեց նրանց տեսած շնագայլը:
Բնությունը իսկապես հրաշալի էր: Կանգնելով ժայռի գլխին ինձ թվում էր, թե աշխարհը իմ
ձեռքերում է և ես ամեն ինչի ընդունակ եմ: Երբ մենք ժամանեցինք Կոռնիձոր գյուղը, առաջին
բանը ինչ ես նկատեցի տուն մտնելով, դա բնակիչների հյուրասիրությունն էր: Նրանք իսկույն
սկսեցին ցույց տալ այն օգնությունը, որի կարիքը ունի հոգնած և երկար ճանապարհ անցած
ճամփորդը: Մեզ շատ լավ ընդունեցին: Երկրորդ օրը սովորողները գնացին գետաբերան քայլարշավի,
բայց ես մնացի տանը վատ զգալու պատճառով: Իմ մեջ հավերժ տպավորվեց Շաքիի ջրվեժը, որը
ես տեսա առաջին անգամ: Այդ բնության հրաշքի դիմացը կանգնելով, դու զգում ես այնպիսի
ոգեշնչում, զգում ես քո երկրի ամբողջ վեհությունը՝քո վրա:
Հետ ճանապարհին մենք այցելեցինք
Նորավանք: Անկեղծ ասած ի տարբերություն ուրիշների ես այն չհավանեցի: Իսկ երբ ես արդեն
ժամանեցի դպրոց, ես իսկապես փոշմանել էի, որ սկզբում չէի ուզում ճամփորդության գնալ
և սրտանց ցանկանում էի, որ ճամփորդությունը ավելի երկար տևած լիներ և իմ մյուս ընկերներն
էլ եկած լինեին:
Комментарии
Отправить комментарий