Տրոյական պատերազմ. Ավանդազրո՞ւյց, թե՞ իրականություն

Տրոյական պատերազմը սկսվել է նրանից, որ Պարիսը համոզեց Մենելայոսի կնոջը՝ Հեղինեին, իր հետ փախչել: Հույները տասը տարի պաշարումից հետո, Ոդիսևսի խորամանկությամբ գրավեցին և ավերեցին քաղաքը: Հերոդոտոսի տեղեկության պատմական ճշգրտությունը ժամանակակից գիտությունն ընդունում է: Նա իր <<Պատմություն>> գրքի մեջ գրում է եգիպտական քրմերի և պարսիկ պատմաբանների տարբերակների մասին, որոնք տարբերվում են Հոմերոսի պատմածից: Ոչ միայն Հունաստանը, այլև հարևան երկրներն էլ են ընդունում Տրոյական պատերազմը որպես պատմական իրադարձություն: Հետաքրքիր է, որ այս վարկածային իրադարձությունը
հույները համարում են անժխտելի իրականություն և հպարտանում են նրա հերոսներով: Չնայած որոշ գիտնականներ համարում են, որ Իլիական պատերազմը  ուղղակի եղել է ցեղային ընդհարում, իսկ մյուսները կարծում են, թե դա նույն մարդկանց մի քանի անգամվա հարձակումներն են եղել: Սակայն եթե ուշադիր կարդանք <<Իլիականը>>, կհասկանանք, որ խոսքը լայնածավալ պատերազմի մասին է: Ժամանակի ընթացքում այլ հեղինակներ հարստացրել են Տրոյական պատերազմի պատմությունը և ավելացրել անհատաստեղծ առասպելներ, ինչպիսին է, օրինակ՝ <<Պարիսի դատը>>: Իմ կարծիքով չնայած <<Իլիականը>> շատ գունավորումներ ունի, այն համենայն դեպս իրական պատերազմի պատմություն է: Այն ժամանակ հաճախ արշավանքներ էին լինում, դեպի Փոքր Ասիայի երկրներ և հնարավոր է, որ Տրոյական պատերազմը այդ արշավանքներից մեկն է եղել: Հնարավոր է, որ հույները մի անգամ պարտություն են կրել Տրոյայի հետ պատերազմում և այս մի պատերազմը վրեժխնդրություն էր: Այս իրադարձության իրական լինելը կասկածի տակ են դնում, գերբնական ուժերով հերոսների, աստվածների  և այլ գերբնական արարածների ներկայությունը: Հին հունական պոեմներում հաճախ սովորական բաները գունազարդված են լինում, բայց այս մեկը Հոմերոսը այնքան լավ է ներկել, որ գիտնականները գլուխ են կոտրում և չեն հասկանում:  Գտնվել է այն տարածքը, որտեղ Տրոյա քաղաքն է եղել, բայց ապացուցված չի, որ հենց այդ իրադարձության պատճառով է Տրոյան վերացել: Հնարավոր է, որ մոտ ապագայում, գիտնականները նոր բացահայտումների և տեխնոլոգիաների շնորհիվ կկարողանան բացել այդ գաղտնիքը, բայց մինչ այդ կարելի է Տրոյական պատերազմի մասին չմտածել և գլուխ չցավեցնել:


Աղբյուրներ՝



Комментарии

Популярные сообщения