Եթե ուզում եմ փոխել աշխարհը, պետք է սկսեմ ինձանից
Հաճախ ինչ-որ մեկի հետ վիճելուց հետո մենք մտածում ենք, թե ինչ
լավ կլիներ, եթե ես կարողանայի նրան փոխել, կամ հակառակը, ինչ լավ կլիներ, եթե նա գրողի
ծոցը կորչեր: Բայց ոչ
, մի մտածեք նրա մասին, սկզբում նայեք ձեր սխալներին: Ծնողները
միշտ ասում են, թե՝ եթե ոմն մեկին, ում հետ վիճել ենք, բան չանել, նա մեզ չի կպչի:
Բայց ոչ, նրանք միշտ խիստ սխալվում են: Համաձայն եմ, որ պետք չէ նրան բան անել, բայց
գոնե պետք է այնպիսի քայլ անել, որ մեր թշնամին զղջա: Մեկ-մեկ պետք է վրեժ լուծել,
քանզի նրա արածը աններելի է: Բայց խորհուրդ չեմ տալիս վրեժխնդիր լինել: Խորհուրդ եմ
տալիս այնպիսի քայլեր գործել, որոնք նրան հոգեկան ծանր վիճակի կհասցնեն: Այսինքն՝ կստիպեն
զղջալ: Բայց միշտ հիշեք, որ դուք ուրիշից լավը չեք: Առաջին հերթին դուք պետք է ուղղվեք,
հետո նոր ուրիշներին ուղղեք:
Комментарии
Отправить комментарий