Բրոնզի դարը հայկական լեռնաշխարհում



Բրոնզի դարը Հայկական լեռնաշխարհում տևել է 2000 տարի՝ մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ։ Այն անմիջապես հաջորդել էր Պղնձի-քարի դարաշրջանին։ Բրոնզի դարում ստեղծվել են առաջին հայկական ցեղապետություններն ու ցեղային միությունները, որոնք հիմք են հանդիսացել պետությունների առաջացմանը։Բրոնզի դարը ունեցել է երեք շրջան՝ վաղ, միջին և ուշ։
Վաղ բրոնզի դար

Վաղբրոնզեդարյան ժամանակաշրջանում եզրափակիչ փուլում միայն՝ մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջերին սկսում են նկատվել սոցիալ-տնտեսական տարբերակման, ունեցվածքային անհավասարության երևույթներ և տոհմացեղային կազմակերպության ընդհանուր ֆոնի վրա գծագրվում է իր հասարակական դիրքով ու հարստությամբ բնակչության հիմնական զանգվածներից անջատվող տոհմացեղային ավագանին։ Դրա ցուցանիշն է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին դարերով թվագրվող մեծ դամբարանաթմբերի առաջացումը Լեռնային Ղարաբաղում (Խաչենագետ, Ստեփանակերտ) ու Մուղանի դաշտում (Ուչ-թափա), Թռեղքի նշանավոր դամբարանադաշտում և Հյուսիսային Կովկասում։ Մայկոպի նշանավոր դամբարանում կուտակված արժեքները, արվեստի, զենքի, զարդարանքի նմուշները, թաղման ձևն ու ճոխությունը ցույց են տալիս, որ վաղ բրոնզի դարաշրջանում առանձին ցեղերի առաջնորդներ հասնում են հասարակական աննախադեպ բարձր դիրքի։ Սոցիալական այս նոր երևույթների հիմքում ընկած են նյութական արտադրության և առաջին հերթին անասնապահության մեջ տեղի ունեցող արմատական տեղաշարժերը, հավելյալ արտադրանքի կուտակման և փոխանակման հնարավորությունը։ Մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջում դիտվում է նախնադարյան տոհմացեղային կազմակերպության աստիճանական անկման գործընթաց, որը դառնում է միջին և ուշ բրոնզի ժամանակաշրջանի պատմական զարգացման ամենաբնորոշ գիծը։

Հայաստանի վաղբրոնզեդարյան տնտեսության ու նյութական արտադրության մեջ առաջացած արմատական տեղաշարժերն իրենց նկատելի հետքն են թողնում տեղաբնակների հասարակական կյանքում։ Արորային երկրագործության առաջացումը, անասնապահության ու որսորդության վերելքը, մետաղահանության, մետաղամշակության, արհեստների ու փոխանակային հարաբերությունների զարգացումն ի վերջո հանգեցնում են տղամարդու բացարձակ գերիշխանության տնտեսական և հասարակական ոլորտներում։ Կնոջ հասարակական դերը հետզհետե սահմանափակվում է ընտանիքի ու տնային տնտեսության շրջանակներով։ Կազմավորվող հայրիշխանական ընտանեկան մեծ համայնքը դառնում է հասարակության բաղկացուցիչ բջիջը և հիմնական տնտեսական միավորը, որի էական հատկանիշը նյութական բարիքների արտադրության ու սպառման հավաքական սկզբունքն է։ Այդ պատճառով էլ հասարակության ունեցվածքային խոր տարբերակում չի նկատվում ո՛չ բնակատեղիների, ո՛չ էլ դամբարանային պեղածո նյութերի ուսումնասիրության ժամանակ։

Դամբարանների ու կացարանների ձևերն ու հատակագծերը երկար ժամանակ մնում են անփոփոխ, չտարբերակված, ընտանեկան մեծ համայնքը արտադրության բաշխման ու յուրացման միասնական մի բջիջ է՝ առանց ներքին խոր տնտեսական տրոհման։ Սակայն ազգակցության և որոշ իմաստով նաև ժառանգականության առումներով այժմ մեծապես զարգանում է պատրիլոկալ ուղղությունը, որն ավելի ուշ շրջանում հանգեցնում է համայնքի տրոհման։
Բնակատեղիներ և հուշարձաններ

Մ. թ. ա. III հազարամյակի հնագիտական հուշարձաններ, որոնք ուրվագծում են Հայկական լեռնաշխարհի տոհմացեղային հասարակության ծաղկման ժամանակաշրջանը։ Երկրի արտադրողական ուժերի, տնտեսության հիմնական ճյուղերի՝ երկրագործության, անասնապահության և արհեստների զարգացման շնորհիվ տեղաբնակ համայնքների հասարակական կյանքը թևակոխում է հայր իշխանական նահապետական հարաբերությունների զարգացման ոլորտը։

Հայաստանի մշակույթի զարգացման այս նոր փուլի ուսումնասիրությունը առանձնահատուկ նշանակություն ունի։ Առաջավոր Ասիայի և Կովկասի երկրագործական ցեղերի ու ժողովուրդների պատմության համար։ Հանդիսանալով համամարդկային մշակույթի հնագույն բնօրրաներից և վաղ երկրագործական տնտեսության զարգացման առաջավոր ասիական հիմնական օջախներից մեկը։ Հայկական լեռնաշխարհը մ. թ. ա. III հազարամյակում աչքի էր ընկնում իր մշակույթի յուրահատկությամբ և կուռ միասնությամբ։ Այս մշակույթի ազդեցության ոլորտների մեջ են ընկնում այժմ ոչ միայն Հյուսիսային Կովկասի համեմատաբար հետամնաց շրջանները, այլև Ասորիք-Պաղեստին-Կիլիկիայի և Պարսկահայքի երբեմնի առաջատար ծայրագավառները, որոնք հնում երկրագործական մշակույթի աչքի ընկնող կենտրոններ էին, սակայն մ. թ. ա. III հազարամյակում որոշ չափով հետադիմում են։

Մ. թ. ա. III հազարամյակի տարբեր փուլերում առաջացած վաղ բրոնզեդարյան բնակատեղիներ դամբարանադաշտերն ու ամրոցները ծածկում են Հայկական լեռնաշխարհի ամբողջ տերիտորիան՝ Եփրատի վերին հոսանքներից, Պոնտոսի։ Անտիտավրոսի, Հայկական Տավրոսի ստորոտներից մինչև Փոքր Կովկասի գագաթները, Քուռ և Արաքս գետերի հոսանքները։ Մշակութային նույնօրինակ, բայց տեղային օջախներ են ստեղծվում Արևելյան Վրաստանի, Հարավային Օսեթիայի, Արևմտյան Ադրրեջանի սահմաններում։ Կովկասյան լեռնաշղթայից այն կողմ՝ հարավի ազդեցության տակ, առաջանում են վաղ երկրագործական մշակույթի օջախներ։



Ելնելով Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված վաղ բրոնզեդարյան հարյուրավոր հնագիտական հուշարձանների տեղագրությունից, այժմ կարելի է հաստատել, որ Արարատյան դաշտը, Կոտայքի շրջանը, պատմական Մազազ գավառը (Հրազդանի շրջան), Սևանի ավազանը, Տաշիր-Ձորագետը-Շիրակը, Վանանդի, Բագրևանդի (Ալաշկերտի), Չլդրանի հովիտները,Կարնո, Վանի, Խարբերդի, Մալաթիայի շրջանները, ինչպես նաև Բարերդի, Մանազկերտի, Հարքի (Բուլանըխի), Տարոնի դաշտավայրերը և մի քանի կից (դեռևս քիչ ուսումնասիրված) շրջաններ մ. թ. ա. III հազարամյակում ունեցել են համեմատաբար խիտ բնակչություն և եղել են երկրագործական անասնապահական բարձր զարգացած մշակույթի օջախներ։

Այսքանով եզրափակվենք միջին շրջանի մասին կպատմեմ մյուս նյութում:

Комментарии

Популярные сообщения