Ամռան ամենահետաքրքիր դեպքը

Երբ ես Վրաստանում էի  մի օր մոլորվեցի: Հայրիկս ասաց, որ գնամ ռեստորանի երկրորդ հարկում արագ տեղ զբաղեցնեմ , որպեսզի հետո մենք տեղ ունենանք և նրանք ել գան: Այնտեղ շատ երկու հարկանի ռեստորաններ կային  և ես  մոլորվեցի: Ես շատ երկար քայլեցի ամբողջ Թբիլիսիյով մեկ և հանկարծ նկատեցի հրեաների եկեղեցին: Ես հիշեցի,որ այդ օրը ես հայրիկիս խնդրեցի, որպեսզի թույլ տա այցելեմ և տեսնեմ թե ինչպիսին է լինում հրեաների եկեղեցին: Ես հիշեցի ճանապարհը բայց, երբ վերդարձա տեսա, որ հայրիկն ու մայրիկը այնտեղ չէին: Ստիպված գնացի Մայդան և սկսեցի ման գալ ես նրանց փնտրեցի կամրջի մոտ,ճոպանուղու և այլ շատ տարբեր բաների մոտ, բայց նրանք չկային: Ես նրանց շատ երկար փնտրեցի նրանց, բայց այդպես ել չգտա: Ես մտածեցի, որ հնարավոր է նրանք ֆունիկուլյորի մոտ են, բայց սխալվեցի: Ես շատ հոգնած էի և ստիպված գնացի մեր բնակավայր: Դեռ շենք չմտած ես մի փոքր հեռու տեսա մի լացող մարդ և  միանգամից հասկացա, որ դա իմ մայրիկն է: Ես վազեցի մայրիկի մոտ և տեսա այդ պահին եկան նաև հայրիկս ու քույրիկս: Երբ նրանք ինձ նկատեցին բոլորը ուրախ բղավեցին և վազեցին ինձ մոտ: Հետո ինձ սկսեցին հարձուփորձ անել թե, որտեղ էի , փնտրում էի թե ոչ , բայց ես ասացի, որ շատ հոգնած եմ և այդ ամենը վաղը կպատմ եմ: Դա իմ ամառվա ամենահետաքրքիր  դեպքներ:

Комментарии

Популярные сообщения